«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. օգոստոսի 8-14

18:35, 15 օգս 2016
Խաղում է
Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 8-14-ը «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կատարած լավագույն հինգ կանխատեսումները: Այս անգամ առաջատարը Ալեքսանդր Վիշնեվսկին է 3,50 գործակցով: 

1. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը «Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ

Ոչ-ոքի (3,50 William Hill-ում)

Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին այս խաղում կանխատեսել էր, որ հանդիպման հիմնական ժամանակում կգրանցվի ոչ-ոքի:

Եվրոպայի Սուպերգավաթի շրջանակներում կրկին մրցեցին երկու իսպանական թիմեր: Ինչպես երկու տարի առաջ, այս պատվավոր մրցանակը խաղարկեցին Մադրիդի «Ռեալն» ու «Սևիլիան»: Հանդիպման մեկնարկում տարածքային առավելություն ունեին մադրիդցիները, ովքեր կարողացան առաջինը բացել խաղի հաշիվը: Մարկո Ասենսիոն հեռվից կատարած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ: Բաց թողած գոլից հետո սևիլիացիներն ակտիվացան ու մինչև ընդմիջում հավասարեցրեցին հաշիվը: Միջին տարածությունից դիպուկ հարվածով աչքի ընկավ թիմի նորեկ Ֆրանկո Վասկեսը:

Երկրորդ կեսում «Սևիլիան» սկսեց ավելի վստահ գործել, ինչը հանգեցրեց նրան, որ թիմը երկրորդ գնդակն ուղարկեց Կիկո Կասիլյայի դարպասը: Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց փոխարինման դուրս եկած Եվգենի Կոնոպլյանկան: Թվում էր, թե «Սևիլիան» երրորդ փորձից կկարողանա նվաճել բաղձալի տիտղոսը, բայց մրցավարի ավելացված ժամանակում կրկին իր մասին հիշեցրեց Մադրիդի փրկիչը՝ Սերխիո Ռամոսը: «Ռեալի» ավագը կրկին գլխի հարվածով խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Այնտեղ զգացվեց Խորխե Սամպաոլիի ֆուտբոլիստների հոգնածությունը: «Ռեալն» անդադար գրոհում էր, իսկ «Սևիլիան» մի կերպ պաշտպանվում և փրկվում դարպասապահ Սերխիո Ռիկոյի սեյվերի շնորհիվ: Մեկ րոպե էր մնում, որ նշանակվեին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, բայց այդ պահին խաղը որոշեց իր ձեռքը վերցնել Դանի Կարվախալը: «Ռեալի» աջ եզրային պաշտպանը շրջանցեց 2-3 ֆուտբոլիստների և ոտնաթաթի դրսի մասով գրավեց անդալուզցիների դարպասը: «Սևիլիան» այլևս ժամանակ չունեցավ խաղը փրկելու համար և «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ երկրորդ տիտղոսը նվաճեց:

2. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ 

«Լիվերպուլի» հաղթանակ (2,80 William Hill-ում)

Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկն այս խաղում կանխատեսել էր, որ մերսիսայդցիները հաղթանակ կտանեն:

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական հանդիպումն անցավ դրամատիկ պայքարում: Ամեն ինչ սկսվեց 31-րդ րոպեին Թեո Ուոլքոթի խփած գոլով: Դրանից հետո մերսիսայդցիները չընկճվեցին ու առաջին կեսի ավելացված ժամանակում կարողացան հավասարեցնել հաշիվը: Տուգանայինից հիանալի գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն: Ոգևորված հաջողությունից՝ երկրորդ կեսի մեկնարկում Կլոպի ֆուտբոլիստները ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրին ու ևս երեք գոլ ուղարկեցին Պետր Չեխի դարպասը: Դուբլ ձևակերպեց Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ադամ Լալլանան ու Սադիո Մանեն: Բայց ի պատիվ «Արսենալի» ֆուտբոլիստների՝ նրանք կարողացան ուշքի գալ ու ևս երկու գնդակ ուղարկել Սիմոն Մինյոլեի դարպասը: Աչքի ընկան փոխարինման դուրս եկած Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը և Կալում Չեմբերսը: Սակայն արդյունքում համառ պայքարում հաջողությունն ուղեկցեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, ովքեր հաղթեցին 4:3 հաշվով:

3. Եվգենի Ձիչկովսկու կանխատեսումը «Բորուսիա» Դորտմունդ — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ

«Բավարիայի» հաղթանակ (2,25 William Hill-ում)

Ռուսաստանի ամենահայտնի մարզական լրագրողներից մեկը, «Советский Спорт»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Եվգենի Ձիչկովսկին այս խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել մյունխենյան գրանդի հաղթանակի վրա:

Գերմանիայի Սուպերգավաթը հերթական անգամ խաղարկեցին այս թիմերը: Հանդիպումը կայանում էր «Սիգնալ Իդունա Պարկում» և զարմանալի չէր, որ «Բորուսիան» ավելի շատ էր գրոհում ու վտանգավոր պահեր ստեղծում: Շատ ակտիվ էին թիմի նորեկ Ուսման Դեմբելեն և նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Նրանք կարող էին դառնալ գոլի հեղինակ, բայց ամեն անգամ փրկում էր Մանուել Նոյերը կամ պաշտպաններն էին վստահ գործում: «Բավարիան» ավելի շատ հակագրոհների ոճն էր նախընտրել, որը ինչպես հետագայում պարզվեց, ծառայեց իր ապագային: Հակագրոհներից մեկի արդյունքում Արտուրո Վիդալը կարողացավ գրավել Ռոման Բյուրկիի դարպասը, ով մինչ այդ մի քանի անգամ փրկել էր իր թիմին վերահաս գոլից: Քիչ անց «Բավարիան» կարողացավ ևս մեկ անգամ հաջողության հասնել: Անկյունայինի խաղարկման արդյունքում գոլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու «Բավարիան» 2:0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով Գերմանիայի Սուպերգավաթը:

4. Աննա Չակվետաձեի կանխատեսումը Խուան Մարտին Դել Պոտրո — Ռաֆայել Նադալ հանդիպման վերաբերյալ

Խաղում կխաղացվի երեք սեթ (2,20 William Hill-ում)

Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն այս խաղում ենթադրել էր, որ հաղթողին պարզելու համար կպահանջվի երեք սեթ:

Ինչպես սպասվում էր, լարված պայքարում անցավ Խուան Մարտին Դել Պոտրոյի և Ռաֆայել Նադալի միջև հանդիպումը: Առաջին սեթում 7:5 հաշվով հաղթեց Նադալը, բայց հետագայում Դել Պոտրոն կամային հատկանիշներ ցուցաբերեց ու անհավանական հաղթանակ տարավ: Երկրորդ սեթում արգենտինացին հաղթեց 6:4 հաշվով և խաղը տեղափոխվեց երրորդ սեթ: Այնտեղ հաղթողին պարզելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում 7:5 հաշվով դժվարությամբ հաղթեց Դել Պոտրոն ու դուրս եկավ եզրափակիչ:

5. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը «Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ

Ոչ-ոքի առաջին խաղակեսում (2,20 William Hill-ում)

Խաղի մասին գրել ենք վերևում:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ