«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. օգոստոսի 22-28
1. Դենիս Կազանսկու կանխատեսումը «Տոտենհեմ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (3,48 Winline-ում)
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին այս խաղում կանխատեսել էր, որ թիմերը ոչ-ոքի կխաղան:
Անգլիայի առաջնության երրորդ տուրի մեկնարկային ու կենտրոնական հանդիպման շրջանակներում «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում մրցեցին «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց մրցավարի սուլիչից վայրկյաններ առաջ «Լիվերպուլը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որը հստակ իրացրեց Ջեյմս Միլները: Երկրորդ խաղակեսում, բնականաբար, «Տոտենհեմը» տիրեց նախաձեռնությանը և ավելի շատ էր գրոհում: Ի վերջո տանտերերին հաջողվեց պատասխան գնդակը խփել: Գոլի հեղինակ դարձավ Դենի Ռոուզը: Սակայն հետագայում գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
2. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Բավարիա» — «Վերդեր» հանդիպման վերաբերյալ
Խաղում կլինի 11-մետրանոց (3,05 William Hill-ում)
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կարծում էր, որ այս խաղում 11-մետրանոց կնշանակվի:
Գերմանիայի հերթական առաջնության մեկնարկն ազդարարվեց «Ալիանց Արենա» մարզադաշտում, որտեղ գործող չեմպիոն «Բավարիան» ընդունել էր Բրեմենի «Վերդերին»: Սա նաև Կարլո Անչելոտտիի դեբյուտն էր Բունդեսլիգայում: Իտալացի մասնագետի առաջին խաղն առաջնությունում հիասքանչ ստացվեց: Մյունխենցիները քարը քարի վրա չթողեցին բրեմենցիներին և հաղթեցին 6:0 հաշվով: Գոլային հրավառությունը հիասքանչ հարվածով 9-րդ րոպեին սկսեց Խաբի Ալոնսոն: 13-րդ րոպեին արդեն իր խոսքն ասաց նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Ռոբերտ Լեվանդովսկին: Հյուրերի համար դաժան ստացվեց հատկապես երկրորդ կեսը: Հենց մեկնարկում Լեվանդովսկին այս խաղում իր երկրորդ գնդակը հեղինակեց, որին հաջորդեցին Ֆիլիպ Լամի ու Ֆրանկ Ռիբերիի գոլերը: Վերջնամասում հանդիպման վերջակետը դրեց Ռոբերտ Լեվանդովսկին՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը ու ձևակերպելով հեթ-տրիկ: Այս խաղում յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ նաև Թոմաս Մյուլլերը՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ, ու դա անելով երկրորդ խաղակեսում, 30 րոպեի ընթացքում:
3. Դենիս Կազանսկու կանխատեսումը «Չելսի» — «Բերնլի» հանդիպման վերաբերյալ
Առաջին խաղակեսը երկրորդից ավելի արդյունավետ կլինի (3,00 Winline-ում)
«Матч ТВ»-ի մեկնաբան և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին այս խաղում ենթադրում էր, որ «Չելսիի» ֆուտբոլիստները բոլոր հարցերը կլուծեն արդեն առաջին խաղակեսում:
Անտոնիո Կոնտեի թիմն անհամեմատ հեշտ հաղթանակ տարավ երրորդ տուրում: Եթե առաջին երկու տուրերում թիմը միայն վերջին րոպեներին էր կորզում հաղթանակը, ապա «Բերնլիի» հետ խաղում գործերն ավելի հեշտ դասավորվեցին ու արդեն առաջին կեսում «Չելսին» հաղթում էր 2:0 հաշվով: Աչքի էին ընկել Էդեն Ազարն ու Վիլիանը: Երկրորդ կեսում «Չելսիի» ֆուտբոլիստներն ավելի հանգիստ էին գործում և ևս մեկ գոլ խփեցին միայն հանդիպման վերջնամասում: Գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Մոզեսը: Արդյունքում «Չելսին» հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով:
4. Վալերի Կարպինի կանխատեսումը «Ռոստով» — «Այաքս» հանդիպման վերաբերյալ
«Ռոստովի» հաղթանակ (2,62 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինն այս խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել ռուսական ակումբի հաղթանակի վրա:
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունից հետո բոլորն այս զույգում նախապատվությունը տալիս էին հոլանդական ակումբին: Սակայն ի զարմանս բոլորի՝ «Ռոստովը» կարողացավ չպարտվել Ամստերդամում՝ հանդիպումն ավարտելով 1:1 հաշվով: Պատասխան խաղում, ինչ արեց «Ռոստովը», ուղղակի անհավանական էր: Ռուսական ակումբը հաղթանակ տարավ հեղինակավոր թիմի նկատմամբ՝ այն էլ խոշոր հաշվով: Առաջին խաղակեսում Սերդար Ազմունի գոլը միակն էր, իսկ երկրորդ կեսն ուղղակի շոկային ստացվեց հյուրերի համար: Մեկնարկային 20 րոպեների ընթացքում տանտերերը կարողացան երեք գնդակ ուղարկել Յասպեր Սիլեսենի դարպասը, որը վերջին խաղն էր անցկացնում հոլանդական ակումբի կազմում: Աչքի ընկան Ալեքսանդր Երոխինը, Քրիստիան Նոբոան և Դմիտրի Պոլոզը: «Այաքսին» հաջողվեց միայն հեղինակության գնդակը խփել: Ինչպես առաջին խաղում, կրկին 11-մետրանոցից աչքի ընկավ թիմի ավագ Դավի Կլաասենը:
5. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Մոնակո» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ
«Մոնակոյի» հաղթանակ (2,50 William Hill-ում)
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Նիկիտա Կովալչուկը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում ևս ակնկալում էր, որ «Մոնակոն» հաղթանակ կտանի իսպանական ակումբի նկատմամբ:
Առաջին խաղում գրանցված 2:1 հաշիվը մեծ առավելություն էր Ֆրանսիան ներկայացնող ակումբի նկատմամբ: Տանը Լեոնարդո Ժարդիմի թիմը նույնիսկ իրեն կարող էր թույլ տալ պարտվել 0:1 հաշվով: «Վիլյառեալը», իհարկե, այլ ելք չուներ և «Լուի II» մարզադաշտում պետք է մտածեր միայն գոլեր խփելու և հաջորդ փուլ անցնելու մասին: Սակայն ինչպես ցույց տվեց խաղը, իսպանական ակումբն ունակ չէր այդ առաջադրանքը կատարելու, իսկ վերջին րոպեին նույնիսկ գոլ խփեց ու երկրորդ խաղում նույնպես պարտվեց: Պատասխան խաղում ևս 11-մետրանոցը հստակ իրացրեց Ֆաբինյոն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: