«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. օգոստոսի 15-21

17:49, 22 օգս 2016
Խաղում է
Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 15-21-ը «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կատարած լավագույն հինգ կանխատեսումները: Առաջատարը Նիկիտա Կովալչուկն է՝ 4,33 գործակցով: 

1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Վիլյառեալ» — «Մոնակո» հանդիպման վերաբերյալ 

«Մոնակոյի» հաղթանակ (4,33 William Hill-ում)

360° ալիքում «Картавый футбол» հաղորդման հեղինակ և վարող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կանխատեսել էր, որ ֆրանսիական ակումբն արտագնա հաղթանակ կտանի:

«Մոնակոն» հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին: Ֆաբինյոն իրացրեց 11-մետրանոցը, որը Ֆելիքս Բրիխը նշանակել էր Ալֆրեդ Ն’Դիայեի նկատմամբ կանոնները խախտելու համար: Առաջին կեսի միջնամասում «Վիլյառեալի» նորեկ Ալեշանդրե Պատոն կարողացավ գրավել մրցակցի դարպասը, և թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում: Երկրորդ կեսում առավելություն ունեին տանտերերը և թվում էր, թե նրանք երկրորդ գնդակը կուղարկեն հյուրերի դարպասը, սակայն տեղի ունեցավ հակառակը: Հակագրոհներից մեկի արդյունքում Բերնարդու Սիլվան գրավեց «Վիլյառեալի» դարպասը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

2. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը «Լեսթեր» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ

Ոչ-ոքի (3,65 Vivaro-ում)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանն այս խաղում կանխատեսել էր, որ թիմերը ոչ-ոքի կավարտեն հանդիպումը:

ԱՊԼ-ի արդեն երկրորդ տուրում «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեցին Անգլիայի չեմպիոն «Լեսթերն» ու փոխչեմպիոն «Արսենալը»: Թիմերն առաջին տուրում ձախողվել էին՝ երկուսն էլ պարտություններ էին կրել: Այդ պատճառով այս խաղում ձգտում էին հաղթանակներ տանել ու ուրախացնել իրենց երկրպագուներին: Չնայած գործադրած ջանքերին, թիմերը չկարողացան հաջողության հասնել ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:

3. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը «Միլան» — «Տորինո» հանդիպման վերաբերյալ 

Տոտալ 3,5 գոլից շատ (3,30 Vivaro-ում)

Մեր փորձագետը կարծում էր, որ «Սան-Սիրո» մարզադաշտում կայանալիք «Միլանի» և «Տորինոյի» միջև հանդիպումը չափազանց արդյունավետ կստացվի և առնվազն 4 գնդակ կխփվի:

Մեկնարկեց Ա Սերիան, և «Միլանի» երկրպագուները, որ իրենց սիրելի ակումբը կվերգտնի իրեն ու բարձր դիրքեր կգրավի արդեն ընթացիկ առաջնությունում: Մեկնարկը, կարելի է ասել, լավ ստացվեց: Թիմն առաջնությունը սկսեց հաղթանակով, թեև վերջնամասը «Միլանի» ու իր երկրպագուների համար մղձավանջի էր վերածվել: Մինչև 90-րդ րոպեն «Միլանը» հաշվի մեջ վստահ առաջ էր ու հաղթում էր 3:1 հաշվով: Հեթ-տրիկ էր ձևակերպել Կառլոս Բակկան: Սակայն մրցավարի ավելացված ժամանակում ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ: Նախ՝ Գաբրիել Պալետան կարմիր քարտ ստացավ, որին հետևեց Բազելիի գոլը: Ոգևորված հաջողությունից՝ թուրինցիները նետվեցին առաջ ու 11-մետրանոցի իրավունք ստացան, սակայն Բելոտտիի հարվածից հետո գերազանց գործեց 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ու ապահովեց «Միլանի» հաղթանակը:

4. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Պորտու» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ

Ոչ-ոքի (3,20 William Hill-ում)

Նիկիտա Կովալչուկը ճիշտ կանխատեսում տվեց նաև Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի մյուս դիմակայության՝ «Պորտու» — «Ռոմա» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա կարծում էր, որ թիմերը կխաղան ոչ-ոքի:

«Պորտու» — «Ռոմա» դիմակայությունը համարվում է որակավորման փլեյ-օֆֆ փուլի կենտրոնականներից մեկը, եթե ոչ կենտրոնականը: «Դրագաո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային հատվածն անցավ «Ռոմայի» առավելությամբ և պատահական չէր, որ նրանք բացեցին խաղի հաշիվը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Մոնտերոն: Սակայն իրավիճակը գլխիվայր շուրջ եկավ, երբ Վերմալենը 13 րոպեի ընթացքում երկու անգամ դեղին քարտ ստացավ ու հեռացավ խաղադաշտից: Օգտվելով առիթից՝ «Պորտուն» տիրեց նախաձեռնությանը և երկրորդ խաղակեսում կարողացավ հավասարեցնել հաշիվը: Սիլվան հստակ իրացրեց 11-մետրանոցը: Բայց հետագայում ոչինչ անել չհաջողվեց, և թիմերը հանդիպումն ավարտեցին 1:1 հաշվով:

5. Վալերի Կարպինի կանխատեսումը «Բարսելոնա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ

Երկու թիմերն էլ գոլ կխփեն և «Բարսելոնան» կհաղթի (2,70 William Hill-ում)

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինն այս խաղում կանխատեսել էր, որ «Բարսելոնան» առաջնության մեկնարկային խաղում հաղթանակ կտանի, բայց այդուհանդերձ գոլ կընդունի սեփական դարպասը:

Թիմերն արդեն հանդիպման մեկնարկում կարողացան փոխանակվել գոլերով: Արդա Թուրանի գոլին պատասխանեց Ռուբեն Կաստրոն՝ տուգանայինից կատարած հարվածով: Այնուհետև գործին խառնվեցին հարձակման գծի առաջատարները՝ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը: Արգենտինացին դարձավ դուբլի, իսկ ուրուգվայցին՝ հեթ-տրիկի հեղինակ: «Բետիսին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Կրկին աչքի ընկավ Ռուբեն Կաստրոն: Արդյունքում «Բարսելոնան» հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ