«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. օգոստոսի 1-7

12:40, 09 օգս 2016
Խաղում է
Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 1-7-ը «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կատարած լավագույն հինգ կանխատեսումները: 

1. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը «Սելթիկ» — «Աստանա» հանդիպման վերաբերյալ

«Սելթիկի» հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում (2,42 Winline-ում)

«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչն այս խաղում կարծում էր, որ առաջին խաղակեսի և ընդհանուր խաղի արդյունքում «Սելթիկը» հաղթանակ կտանի:

Շատերը սպասում էին, որ Ղազախստանում չպարտվելուց հետո «Սելթիկին» անհամեմատ հեշտ կստացվի տնային հանդիպումն ու թիմն առանց խնդիրների կկարողանա հայտնվել հաջորդ փուլում, սակայն շոտլանդական ակումբը շատ տանջվեց այդ ամենին հասնելու համար: Չափազանց լարված ստացվեց պատասխան հանդիպումը: Մինչև առաջին խաղակեսի վերջին րոպեն հաշիվը չէր բացվել, բայց մրցավարի սուլիչից մի քանի վայրկյաններ առաջ «Սելթիկը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որը հստակ իրացրեց Գրիֆիթսը: Սակայն «Աստանան» չընկճվեց ու երկրորդ կեսում հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Իբրաիմին: 1:1, որը նշանակում էր, որ խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ: Մինչև վերջին րոպեն պահպանվեց այդ հաշիվը, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում «Սելթիկը» կրկին ստացավ 11-մետրանոցի իրավունք, որն այս անգամ հստակ իրացրեց Մուսա Դեմբելեն: Արդյունքում՝ 2:1, և «Սելթիկը» դուրս եկավ հաջորդ փուլ:

2. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը «Կրասնոդար» — «Տոմ» հանդիպման վերաբերյալ

«Կրասնոդարի» անհատական տոտալը երկրորդ կեսում ավելի շատ, քան առաջինում (2,30 Winline-ում) 

Այս խաղում մեր փորձագետն ենթադրում էր, որ «Կրասնոդարը» երկրորդ կեսում ավելի շատ գոլ կխփի Ռուսաստանի առաջնության նորեկի դարպասը, քան առաջինում:

Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ խաղաց Տոմսկի «Տոմի» հետ: Սպասվում էր, որ առաջին կեսում առաջնության նորեկը կկարողանա դիմադրություն ցույց տալ տանտերերին: Մինչև 44-րդ րոպեն հաշիվը բացված չէր, սակայն մինչև խաղակեսի ավարտն իր խոսքն ասաց նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Ֆյոդոր Սմոլովը՝ բացելով խաղի հաշիվը: Երկրորդ կեսում անհամեմատ հեշտացավ կրասնոդարցիների գործը, ովքեր կարողացան ևս երկու գնդակ խփել: Աչքի ընկան Արին ու նույն Ֆյոդոր Սմոլովը: Արդյունքում 3:0 հաշվով հաղթեց «Կրասնոդարը»:

3. Կատերինա Կիրիլչեվայի կանխատեսումը «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ

Իբրահիմովիչի գոլ (2,15 William Hill-ում)

Մոդել և սպորտային հեռուստածրագրերի հաղորդավարուհի, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կատերինա Կիրիլչեվան այս խաղում կանխատեսել էր, որ մանչեսթերցիների նորեկ Զլատան Իբրահիմովիչ կդառնա գոլի հեղինակ:

Նախորդ տարի այս ժամանակահատվածում դժվար էր պատկերացնել, որ Անգլիայի սուպերգավաթի հաջորդ խաղարկությունում «Լեսթերը» կլինի Անգլիայի չեմպիոնի կարգավիճակով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ գավաթակրի, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ևս «Լեսթերից» շատ ակնկալիքներ չկան, բայց սուպերգավաթի խաղում Ռանյերիի թիմն ապացուցեց, որ կարող է արժանի պայքար մղել իրենից անհամեմատ ավելի շատ հնարավորություններ ունեցող ու կազմով ուժեղ թիմերի հետ:

Սուպերգավաթային հանդիպման մեկնարկն անցավ փոխնեփոխ գրոհներով, սակայն արդյունքում առաջինը հաջողության հասան մանչեսթերցիները: Հիանալի խաղաց երիտասարդ Ջեսի Լինգարդը, ով կարողացավ կենտրոնով ճեղքել «Լեսթերի» պաշտպանությունը, անցնել 5 խաղացողներից ու գրավել Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը: Առաջին խաղակեսն ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով, բայց երկրորդ կեսի մեկնարկում «Լեսթերը» կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Մարուան Ֆելաինիի սխալ հետ փոխանցման արդյունքում Ջեյմի Վարդին դուրս եկավ մեն-մենակ, շրջանցեց Դե Խեային ու գրավեց դարպասը: Մինչև հանդիպման վերջնամաս պահպանվում էր 1:1 հաշիվը, բայց իր հատուկ խոսքը չէր կարող չասել Զլատան Իբրահիմովիչը, ով կարողացավ Անտոնիո Վալենսիայի փոխանցումից հետո երկրորդ հարկում գերազանցել Ուես Մորգանին ու խփել հաղթական գոլը: Այդպիսով՝ Ժոզե Մոուրինյոն իր առաջին տիտղոսը նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

4-5. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումները «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ

Երկու թիմերն էլ գոլ կխփեն (1,91 William Hill-ում)

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ (1,91 William Hill-ում)

Խաղի մասին գրել ենք վերևում:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ