«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. մարտի 7 — մարտի 13
1. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Բորուսիա» Դորտմունդ — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ
Օբամեյանգը գոլ կխփի ու «Բորուսիան» կհաղթի (2.75 William Hill-ում)
«Матч ТВ»-ի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսեյ Անդրոնովը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» Դորտմունդ — «Տոտենհեմ» խաղում կանխատեսել էր, որ Օբամեյանգը գոլ կխփի ու «մեղուները» կհաղթեն:
Հանդիպման առաջին կեսում «Բորուսիայի» ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը: Այնուհետեւ երկրորդ կեսում գաբոնցու թիմակիցները զարգացրեցին հաջողությունը եւ եւս երկու գնդակ ուղարկեցին Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Երկու դեպքերում էլ աչքի ընկավ Մարկո Ռոյսը: Արդյունքում` 3:0 հօգուտ «Բորուսիայի»:
2. Վալերի Կարպինի կանխատեսումը «Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ
Երկուսն էլ կխփեն ու «Ռեալի» հաղթանակ (2.45 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը Պրիմերայի 29-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ» խաղում ակնկալում էր, որ թիմերը կփոխանակվեն գոլերով եւ կհաղթեն հյուրերը:
«Արքայական ակումբի» համար հանդիպումը շատ ծանր դասավորվեց: «Ռեալը» մինչ 87-րդ րոպեն հաղթում էր 1:0 հաշվով (գոլի հեղինակ էր դարձել Սերխիո Ռամոսը), սակայն տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Թվում էր, թե «Ռեալը» հյուրընկալվելիս հերթական միավորները կկորցնի, սակայն բրազիլացի Կազեմիրոն կարողացավ գոլ խփել ու հաղթանակ պարգեւել իր թիմին:
3. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Չելսի» — «ՊՍԺ» հանդիպման վերաբերյալ
Իբրահիմովիչը գոլ կխփի (2.30 William Hill-ում)
Հայտնի մեկնաբանի համար նախորդ շաբաթը հաջող էր: Եվս մեկ կանխատեսում մեր հնգյակում:
«Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպումը լարված պայքարում ընթացավ: Նախ հաշիվը բացեցին հյուրերը, Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Ադրիեն Ռաբիոն: Բայց շատ արագ լոնդոնցիները հավասարեցրեցին խաղի հաշիվը: Աչքի ընկավ թիմի հարձակման առաջատար Դիեգո Կոստան: Պատասխան գոլից հետո «Չելսին» տիրում էր նախաձեռնությանը, ավելի վտանգավոր էր գրոհում, սակայն Հիդինկի թիմին ձեռնունայն թողեց նույն Իբրահիմովիչի գոլը, որը գործնականում վճռեց հաջորդ փուլի ուղեգիրը, քանզի «Չելսին» ստիպված էր լինելու արդեն երեք գնդակ խփել: Ի վերջո հանդիպումն ավարտվեց փարիզյան ակումբի 2:1 հաշվով հաղթանակով:
4. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Բորուսիա» Դորտմունդ — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ
«Բորուսիայի» եվրոպական (-1) ֆորայով հաղթանակ (2.30 William Hill-ում)
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» Դորտմունդ — «Տոտենհեմ» խաղում Անդրոնովը կանխատեսել էր նաեւ, որ «Բորուսիան» ամենաքիչը երկու գնդակի տարբերությամբ կհաղթի:
Խաղի մանրամասները ներկայացրինք վերեւում:
5. Կատերինա Կիրիլչեւայի կանխատեսումը «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ
«Լիվերպուլի» հաղթանակ (2.25 William Hill-ում)
Մոդել եւ սպորտային հեռուստածրագրերի հաղորդավարուհի, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կատերինա Կիրիլչեւան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում կանխատեսել էր տանտերերի հաղթանակը:
Եթե չլինեին Դավիդ դե Խեայի հրաշալի սեյվերը, ապա «Լիվերպուլն» ավելի խոշոր հաշվով կհաղթեր: Կլոպի թիմը բավարարվեց 2:0 հաշվով հաղթանակով: Առաջին կեսում 11-մետրանոցից հաշիվը բացեց Դանիել Սթարիջը, իսկ խաղավարտին մոտ աչքի ընկավ նաեւ Ռոբերտո Ֆիրմինոն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: