«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունվարի 4-10

20:45, 12 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգն» ընթերցողներին առաջարկում է ծանոթանալ նախորդ շաբաթվա ընթացքում մեր փորձագետների լավագույն հինգ կանխատեսումներին: Թոփ-5-ը գլխավորում է Նիկիտա Կովալչուկը:

1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Ռոմա» — «Միլան» խաղի վերաբերյալ

Ոչ-ոքի (3,42 Winline-ում)

«Картавый футбол» հայտնի ինտերնետային հաղորդման հիմնադիր, 360 հեռուստաալիքի խմբագիր Նիկիտա Կովալչուկը խորհուրդ էր տվել Ա Սերիայի 19-րդ տուրի «Ռոմա» — «Միլան» խաղում խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա:

Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց: Չորրորդ րոպեին Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռուդիգերը: Բայց հետո նախաձեռնությունն անցավ «Միլանին»: 50-րդ րոպեին Յուրայ Կուցկան օգտվեց Կեյսուկե Հոնդայի փոխանցումից եւ հավասարեցրեց հաշիվը:

Մարտական ոչ-ոքի, ինչը ձեռնտու էր երկու թիմերի՝ հեռացման վտանգի տակ գտնվող մարզիչներին:

2. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «Բարսելոնա» — «Էսպանյոլ» խաղի վերաբերյալ

Երկու թիմերն էլ գոլ կխփեն եւ «Բարսան» կհաղթի (3.00 William Hill-ում)

Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմերից մեկի գլխավոր մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն խորհուրդ էր տվել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի այդ խաղում խաղադրույք կատարել, որ թիմերը կփոխանակվեն գոլերով եւ տանտերերը կհաղթեն: 

Խաղից երեք օր առաջ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած խաղում «Էսպանյոլը» կարողացավ հարձակվողական ֆուտբոլ խաղալ, բայց գոլ խփել չհաջողվեց: Այս խաղում «թութակները» առաջինը հասան հաջողության, բայց Էնրիկեի թիմը Մեսսիի ջանքերով շատ արագ հավասարեցրեց հաշիվը, այնուահետեւ նաեւ մեկ գոլի առավելություն ստացավ: Երկրորդ խաղակեսում «կապտանռնագույնները» եւս երկու գնդակ խփեցին եւ հաղթեցին 4:1 հաշվով:

Նշենք, որ «Էսպանյոլը» խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստներով:

3. Դենիս Կազանսկու կանխատեսումը «Արսենալ» — «Սանդերլենդ» հանդիպման վերաբերյալ

«Արսենալի» հաղթանակ եւ ՏՇ 3,5 գոլ (2.68 Winline-ում)

«НТВ-Плюс» հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին Անգլիայի գավաթի երրորդ ռաունդի խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի եւ ՏՇ 3,5 գոլի վրա:

Հանդիպման հաշիվն անսպասելիորեն բացեցին հյուրերը: Բայց լոնդոնցիներից ընդամենը 8 րոպե պահանջվեց Լենսի գոլին պատասխանելու համար: Հաշիվը հավասարեցրեց Քեմբելը: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալուց ութ րոպե անց Աարոն Ռեմսին առաջ մղեց «զինագործներին», իսկ երեք րոպե անց Օլիվյե Ժիրուն վերջակետ դրեց հանդիպմանը՝ 3:1:

4. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «Բետիս» — «Սեւիլիա» հանդիպման վերաբերյալ

Մրցավարը կարմիր քարտ ցույց կտա (2,50 William Hill-ում)

Մաքսիմ Կալինիչենկոյի եւս մեկ կանխատեսում մեր թոփում է: Նա առաջարկել էր խաղադրույք կատարել, որ խաղի ընթացքում հեռացում կլինի:

Նախկին ֆուտբոլիստի կանխատեսումն իրականացավ 86-րդ րոպեին, երբ երկրորդ անգամ դեղին քարտ ստացավ եւ խաղադաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Ն՛Դիայեն:

5. Վալերի Կարպինի կանխատեսումը «Վիլյառեալ» — «Սպորտինգ» խաղի վերաբերյալ

Գոլ կխփի միայն «Վիլյառեալը» (2.30 Winline-ում)

Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել տանտերերի չոր հաշվով հաղթանակի վրա:

«Դեղին սուզանավը» հաղթեց Տրիգերոսի եւ Ռոբերտո Սոլդադոյի ջանքերով: Հետաքրքիր է, որ մրցակիցը ողջ խաղի ընթացքում դարպասին ոչ մի դիպուկ հարված չի կատարել:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ