«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունվարի 25-31
1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Լիվերպուլ» — «Սթոք Սիթի» հանդիպման վերաբերյալ
«Սթոքի» հաղթանակ (4.65 BetMira-ում)
Հայտնի «Картавый футбол» ինտերնետ-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը խորհուրդ էր տվել Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Լիվերպուլ» — «Սթոք Սիթի» խաղում խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա:
Հանդիպումն անցավ անհետաքրքիր, դժգույն պայքարում: Միակ գնդակն առաջին խաղակեսի ավելացված րոպեին խփեց Մարկո Առնաուտովիչը: Արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, այնուհետեւ 11 մետրանոց հարվածաշար, ուր ավելի դիպուկ էին տանտերերը:
2. Վալերի Կարպինի կանխատեսումը «Սեւիլիա» — «Լեւանտե» խաղի վերաբերյալ
«Սեւիլիայի» հաղթանակ եւ երկուսն էլ գոլ կխփեն (3.30 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Սևիլիա» — «Լևանտե» խաղում կանխատեսել էր, որ տանտերերը կհաղթեն, բայց գոլ բաց կթողնեն:
Հանդիպման առաջին րոպեին Կեւին Գամեյրոն առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսի սկզբում Իբորան կրկնապատկեց հաշիվը, բայց մի քանի րոպե անց Իսպանիա վերադարձած Ջուզեպպե Ռոսսին մեկ գոլ պարգեւեց «Լեւանտեին»: Հյուրերին ավելին անել չհաջողվեց: Իսկ տանտերերը Եվգենի Կոնոպլյանկայի ջանքերով եւս մեկ գոլ բաց թողեցին:
3. Վալերի Կարպինի կանխատեսումը «Աթլետիկո Մադրիդ» — «Սելտա» հանդիպման վերաբերյալ
Հյուրերը կանցնեն հաջորդ փուլ (3.09 William Hill-ում)
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ այս խաղը բավական հետաքրքիր ստացվեց: Նախ 22-րդ րոպեին Հերնանդեսն առաջ մղեց հյուրերին, իսկ 7 րոպե անց Անտուան Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը: 64-րդ րոպեին «Սելտան» Հերնանդեսի եւ Գուիդետիի ջանքերով արդեն 3:1 հաշվով էր հաղթում: Դիեգո Սիմեոնեի թիմը խաղը փրկել չկարողացավ: Խաղավերջում հաշիվը կճատեց Կոռեան: Ընդհանուր՝ 3:2, եւ «Սելտան» կիսաեզրափակչում է:
4. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն» խաղի վերաբերյալ
Ման. Սիթին» 76-րդ րոպեից մինչև խաղավերջ գոլ կխփի (2.25 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Սիթի» — «Էվերթոն» խաղում կանխատեսել էր, որ վերջին 15 րոպեներին գոլ կլինի:
Հաշիվը բացել էին հյուրերը՝ Բերքլիի ջանքերով: Բայց լիվերպուլյան թիմը չկարողացավ դիմանալ տանտերերի ճնշմանն ու երեք գոլ բաց թողեց: Դրանցից վերջինը խփեց Ագուերոն: Գոլը գրանցվեց 76-րդ րոպեին եւ մեր փորձագետի կանխատեսումը հաղթեց:
5. Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը «Բարսելոնա» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ
«Բարսելոնայի» հաղթանակ ու տոտալ 3,5 գոլից քիչ (2.25 Winline-ում)
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի աշխատակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին Պրիմերայի «Բարսա» — «Աթլետիկո» խաղում կանխատեսել էր տանտերերի հաղթանակն ու գոլերի ՏՔ 3.5:
Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը: Պարբերաբար գրոհների արդյունքում 10-րդ րոպեին Կոկեն բացեց հաշիվը: Բայց տանտերերը շուտով հավասարեցրին խաղն ու այնուհետեւ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին: 30-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի խաղարկումից հետո Լեո Մեսսին հավասարեցրեց հաշիվը, իսկ ութ րոպե անց Լուիս Սուարեսի խփած գոլը երեք միավոր պարգեւեց կատալոնացիներին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: