«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունվարի 18-24

21:55, 26 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ նախորդ շաբաթ մեր թիմի լավագույն հինգ կանխատեսումներին: Թոփ-5-ի առաջին հորիզոնականում Վալերի Կարպինն է:

1. Վալերի Կարպինի կանխատեսումը «Մալագա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ

«Բարսելոնայի» հաղթանակ և երկուսն էլ գոլ կխփեն (3.25 William Hill-ում)

Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կարծում էր, որ կատալոնացիները կհաղթեն, բայց գոլ բաց կթողնեն:

Խաղում հաշիվը շատ արագ բացվեց: Մեսսիի եւ Սուարեսի կազմակերպած գրոհի արդյունքում մի քանի սանտիմետրից գնդակը դատարկ դարպասն ուղարկեց Մունիրը: «Մալագան» սկսեց ճնշում գործադրել եւ Խուանպիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբում Լեո Մեսսին, այնուամենայնիվ, հիանալի արձագանքեց Ադրիանոյի փոխանցմանն ու ընթացքից հարվածով հաղթանակ պարգեւեց թիմին:

2. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Այնթրախտ» — «Վոլֆսբուրգ» խաղի վերաբերյալ

«Վոլֆսբուրգը» յուրաքանչյուր խաղակեսերում գոլ կխփի (2.75 William Hill-ում)

«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — «Վոլֆսբուրգ» խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել, որ հյուրերը յուրաքանչյուր խաղակեսում գոլ կխփեն:

Առաջին կեսում հաշիվը բացեց հյուրերի պաշտպան Դանթեն: Երկրորդ կեսի միջնամասում Մեյերի դուբլի շնորհիվ տանտերերն առաջ անցան, բայց մի քանի րոպե անց Անդրե Շյուրլեն հավասարեցրեց հաշիվը: Ճիշտ է, 93-րդ րոպեին Մեյերը դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ հաղթանակ պարգեւեց Ֆրանկֆուրտի թիմին:

3. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «Յուվենթուս» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ

«Յուվենթուսի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ (2.29 Winline-ում)

Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն հավատում էր, որ «Ծեր Սենյորան» կհաղթի եւ խաղում 2.5-ից քիչ գոլ կգրանցվի:

«Յուվենթուսի» բացահայտ առավելությամբ անցած խաղում իրոք ընդամենը մեկ գոլ գրանցվեց: 77-րդ րոպեին արգենտինացի ծագող աստղ Պաոլո Դիբալան երեք միավոր պարգեւեց տանտերերին:

4. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Շալկե» — «Վերդեր» խաղի վերաբերյալ

Երկու թիմերն էլ գոլ կխփեն եւ ոչ-ոքի չի լինի (2.25 William Hill-ում)

Ֆուտբոլային մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը բավական հաջող է մեկնարկել մեր կայքում: Նրա կարծում էր, որ «Շալկե» — «Վերդեր» խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց կողմերից մեկը կհաղթի:

Բավական հետաքրքիր պայքարում անցած խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացեց Ժոել Մատիպը: Սակայն դա առավելագույնն էր, ինչ կարողացան անել տանտերերը: Հետագայում հյուրերի կազմում հաջողության հասան Ֆրիցը, Պիսարոն եւ Ույան՝ հաշիվը դարձնելով 1:3:

5. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Քրիստալ Փելաս» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ

«Տոտենհեմի» հաղթանակ (2,20 William Hill-ում)

Անդրոնովի երրորդ կանխատեսումը մեր հնգյակում. Մեկնաբանը հավատում էր «Տոտենհեմի» հաղթանակին: Ճիշտ է, 30-րդ րոպեին Յան Վերտոնգենի ինքնագոլի շնորհիվ տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց Քեյնը, Ալին եւ Չադլին իրենց գոլերով կամային հաղթանակ պարգեւեցին լոնդոնցիիներին: 3:1 եւ «Տոտենհեմը» երկրորդ հորիզոնականից հետ է մնում երկու միավորով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ