«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունվարի 11-17
1. Վալերի Կարպինի կանխատեսումը «Վիլյառեալ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (4,00 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը Լա լիգայի 20-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բետիս» խաղում առաջարկել էր խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա:
Այս խաղում շատերը սպասում էին տանտերերի խոշոր հաշվով հաղթանակին, քանի որ մրցակցի գլխավոր մարզիչը վերջերս էր հեռացվել: «Բետիսը» ծանր կացության մեջ է: Բայց «Դեղին սուզանավը» չգտավ մրցակցի դարպասը տանող բանալին ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
2. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «Չելսի» — «Էվերթոն» խաղի վերաբերյալ
Ոչ-ոքի (3.50 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ ԿալինիչենկոնԱնգլիայի առաջնության 22-րդ տուրի «Չելսի» — «Էվերթոն» խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա:
Խաղի առաջին 45 րոպեները գոլազուրկ էին, իսկ երկրորդ կեսում կատարվեց անհավանականը: Սկզբում երկու գնդակի առավելություն ստացան հյուրերը, բայց 10 րոպե հետո հաշիվը հավասարվեց: Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ կավարտվի, բայց 90-րդ րոպեին Մորին կրկին առաջ մղեց «Էվերթոնին»: Իսկ ավելացված ութերորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձած Ջոն Թերին ուղղեց սխալը՝ մեկ միավոր փրկելով իր թիմի համար:
3, 4, 5. Մաքսիմ Կալինիչենկոյի, Դենիս Կազանսկու եւ Եվգենի Ձիչկովսկու կանխատեսումները «Լիվերպուլ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (3,36 Winline-ում, 3.10 William Hill-ում)
Մեր երեք փորձագետներն էլ ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Լիվերպուլ» — «Արսենալ» խաղում կանխատեսել էին ոչ-ոքի:
Հանդիպման 10-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց կադրային լուրջ կորուստներ ունեցող տանտերերին: Չորս րոպե հետո Աարոն Ռեմզին հավասարեցրեց հաշիվը, իսկ եւս հինգ րոպե անց Ֆիրմինոն դուբլի հեղինակ դարձավ: Արսեն Վենգերի թիմը չնահանջեց եւ օգտվելով Յուրգեն Կլոպի թիմի անհաշվենկատ խաղից՝ 25-րդ րոպեին կրկին հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն առաջ մղեց «Արսենալին»: Խաղը մոտենում էր ավարտին եւ կայանում էր «զինագործների» կամային հաղթանակը, բայց 90-րդ րոպեին Ջո Ալենի հարվածը Պետեր Չեխի համար անկասելի էր՝ 3:3:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: