«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունիսի 27 — հուլիսի 3
1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Ուելս — Բելգիա հանդիպման վերաբերյալ
Ուելսի հաղթանակ (5.50 William Hill-ում)
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Նիկիտա Կովալչուկն այս խաղում կանխատեսել էր, որ ուելսցիներն անակնկալ կմատուցեն ու կհաղթեն բելգացիներին:
Հանդիպման ֆավորիտ համարվող Բելգիան խաղի հենց սկզբից մեծ ճնշում գործադրեց ու կարողացավ արագ գոլ խփել: Արդեն 12-րդ րոպեին Ռաջա Նաինգոլան դարձավ գոլի հեղինակ` հեռահար գեղեցիկ հարվածով գրավելով Հենեսիի դարպասը: Բայց ի զարմանս շատերի` Ուելսը չընկճվեց ու կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվն, այլև հաղթանակ տանել: Նախ առաջին խաղակեսում աչքի ընկավ թիմի ավագ Էշլի Ուիլյամսը, իսկ երկրորդում իրենց հավաքականի առավելությունն ապահովեցին Ռոբսոն-Կանուն և Վոքսը: Արդյունքում` Ուելսը 3:1 հաշվով հաղթեց Բելգիային և առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչ:
2. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Լեհաստան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ
Առաջին խաղակեսում ՏՇ 1,5 գոլ (4.33 William Hill-ում)
Այս խաղում մեր փորձագետը ենթադրել էր, որ արդեն առաջին կեսում նվազագույնը երկու գոլ կխփվի:
Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունը բարձր տեմպով սկսվեց: Արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Լեվանդովսկին գրավեց Ռուի Պատրիսիոյի դարպասը` բացելով իր գոլերի հաշիվը Եվրոպայի առաջնությունում: Գոլից հետո էլ Լեհաստանը շարունակում էր վտանգավոր պահեր ստեղծել, բայց հետզհետե Պորտուգալիան սկսեց տիրել նախաձեռնությանը և արդյունքում` մինչև ընդմիջում հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ 18-ամյա կիսապաշտպան Ռենատո Սանչեշը: Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որում նույնպես թիմերը չպարզեցին հաղթողին: Նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որում ուժեղ գտնվեցին պորտուգալացիները: Նրանք հստակ իրացրեցին իրենց բոլոր 5 հարվածները, մինչդեռ Լեհաստանի կազմում վրիպեց Յակուբ Բլաշիկովսկին: Արդյունքում` Պորտուգալիան համառ պայքարում հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
3. Կատերինա Կիրիլչեվայի կանխատեսումը Ուելս — Բելգիա հանդիպման վերաբերյալ
Ուելսի անցում (3.25 William Hill-ում)
Խաղի մասին գրել ենք վերևում:
4. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը Լեհաստան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ
Ռոբերտ Լեվանդովսկին գոլ կխփի (3.00 William Hill-ում)
Խաղի մասին գրել ենք վերևում:
5. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը Անգլիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ
Երկու թիմերն էլ գոլ կխփեն (2.75 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսել էր, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:
Անգլիացիները հենց սկզբից նետվեցին առաջ ու արդեն 4-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: 11 մետրանոցը հստակ իրացրեց թիմի ավագ Ուեյն Ռունին: Թվում էր, թե անգլիացիները վերջ կդնեն իսլանդական հեքիաթին ու վստահ հաղթանակ կտանեն, սակայն առաջին խաղակեսի ընթացքում իսլանդացիները ոչ միայն հավասարեցրեցին հաշիվը, այլև առաջ անցան հաշվի մեջ: Գոլերի հեղինակներ դարձան Ռագնար Սիգուրդսոնն ու Կոլբեյն Սիգտորսոնը: Հետագա ժամանակահատվածում Անգլիան անդադար գրոհում էր, բայց այդպես էլ չկարողացավ կոտրել մրցակցի պաշտպանությունը ու պարտվեց, իսկ 330 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան մեծ սենսացիա հեղինակեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: