«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունիսի 20-26
1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա հանդիպման վերաբերյալ
Գերմանիայի 1:0 հաշվով հաղթանակ (5,50 William Hill-ում)
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկն այս խաղում կանխատեսել էր, որ Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով կհաղթի Հյուսիսային Իռլանդիային:
Եվրո-2016-ի C խմբի վերջին տուրի հանդիպումն անցավ Գերմանիայի հավաքականի բացահայտ առավելությամբ: Բունդեսթիմը խաղի հենց մեկնարկից ճնշում գործադրեց հյուսիսիռլանդացիների վրա: Արդյունքում` այդ ամենը պսակվեց հաջողությամբ: Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարիո Գոմեսը: Գոլից հետո էլ Լյովի թիմն անընդհատ գրոհում էր, բայց Հյուսիսային Իռլանդիային փրկում էր դարպասապահ Մայքլ Մակգովերնը: Եթե նա չլիներ, ապա գերմանացիները խոշոր հաշվով հաղթանակ կտանեին: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով, ինչը հետագայում պարզվեց, որ բավական էր Հյուսիսային Իռլանդիայի համար անցնելու 1/8 եզրափակիչ:
2. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Ֆրանսիա — Իռլանդիա հանդիպման վերաբերյալ
Երկու թիմերն էլ գոլ կխփեն և Ֆրանսիան կհաղթի (5,50 William Hill-ում)
Նիկիտա Կովալչուկն այս խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, և Ֆրանսիայի հավաքականը կհաղթի:
Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ հանդիպումը ևս դժվար ստացվեց մրցաշարի տանտերերի` ֆրանսիացիների համար: Արդեն 2-րդ րոպեին իռլանդացիները գրավեցին Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: 11 մետրանոցը հստակ իրացրեց Ռոբի Բրեդին: Ֆրանսիացիների ջանքերն առաջին խաղակեսում հաջողությամբ չպսակվեցին, սակայն ընդմիջման ընթացքում Դիդյե Դեշամը վերադասավորումներ կատարեց, որոնք հաջողություն բերեցին թիմին: Անտուան Գրիզմանը դուբլի հեղինակ դարձավ, ինչի արդյունքում ֆրանսիացիները կարողացան հաղթանակ տանել ու դուրս գալ 1/4 եզրափակիչ:
3. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Իսլանդիա — Ավստրիա հանդիպման վերաբերյալ
Իսլանդիայի հաղթանակ (3,60 William Hill-ում)
Այս խաղում մեր փորձագետը ենթադրել էր, որ Եվրո-2016-ի բացահայտում Իսլանդիան հաղթանակ կտանի Ավստրիայի հավաքականի նկատմամբ:
Վերջին տուրից առաջ Իսլանդիան ուներ 2 միավոր և բավական էր չպարտվել, որպեսզի դուրս գալ 1/8 եզրափակիչ: Սակայն իսլանդացիները ոչ միայն չպարտվեցին, այլև վերջին րոպեին հաղթանակ կորզեցին, իսկ իսլանդացի մեկնաբանի խելահեղ արձագանքի մասին երևի թե իմացան ողջ Եվրոպայում: Արդյունքում` իսլանդացիները վաստակեցին 5 միավոր ու խմբում գերազանցեցին Պորտուգալիայի հավաքականին և միայն գոլերի ավելի լավ հարաբերության շնորհիվ Հունգարիան զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
4. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը Հունգարիա — Բելգիա հանդիպման վերաբերյալ
Բելգիայի (-1) հանդիկապով հաղթանակ (3,00 William Hill-ում)
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին այս խաղում կանխատեսել էր, որ Բելգիան վստահ հաղթանակ կտանի:
Հանդիպումն անցավ բելգիացիների առավելությամբ: Արդեն 10-րդ րոպեին Մարկ Վիլմոտսի թիմն առաջ անցավ հաշվի մեջ: Կեվին Դե Բրույնեի իրացրած տուգանայինից հետո աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը: Առաջին խաղակեսում բելգիացիները կարող էին էլի աչքի ընկնել, բայց հաշիվը մնաց անփոփոխ` 1:0: Իսկ ահա երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց: Հունգարացիները ստիպված մեծ ուժերով առաջ գնացին` ետ բերելու կորցրածը, բայց պաշտպանությունում ազատ գոտիներ առաջացան, որոնցից էլ օգտվեցին բելգիացի արագաշարժ խաղացողները: Ընդհանուր առմամբ, այս հանդիպումը Էդեն Ազարի աստեղային ժամն էր: Նրա մոտ գրեթե ամեն ինչ ստացվում էր, իսկ երկրորդ կեսում հաջողվեց դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նախ` օգնեց հաջողության հասնել փոխարինման դուրս եկած Միշի Բատշուայիին, իսկ այնուհետև գրավեց Գաբոր Կիրայի պաշտպանած դարպասը: Հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած մեկ այլ ֆուտբոլիստ` Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն, ով եզրափակեց Ռաջա Նաինգոլանի փոխանցումը: Արդյունքում` Բելգիան հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Ուելսի հավաքականի հետ:
5. Կատերինա Կիրիլչեվայի կանխատեսումը Սլովակիա — Անգլիա հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (2,90 William Hill-ում)
Մոդել և սպորտային հեռուստածրագրերի հաղորդավարուհի, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կատերինա Կիրիլչեվան կանխատեսել էր, որ այս խաղում կգրանցվի ոչ-ոքի:
Երրորդ տուրից առաջ B խմբում խառը իրավիճակ էր: Բոլոր 4 թիմերն էլ հնարավորություն ունեին դուրս գալու 1/8 եզրափակիչ: Այս խաղում Անգլիային հաղթանակ էր պետք, որպեսզի զբաղեցներ առաջին հորիզոնականը, իսկ Սլովակիային անհրաժեշտ էր չպարտվել` խմբից դուրս գալու համար: Արդյունքում` գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, թեև ողջ խաղի ընթացքում անգլիացիներն առավելություն ունեին և ոչ մեկ անգամ կարող էին գրավել Կոզաչիկի դարպասը: Այս արդյունքն ավելի շատ ձեռնտու էր սլովակներին, քանզի անգլիացիները խմբում զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը և հնարավորություն տվեցին ուելսցիներին գրավել առաջին տեղը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: