«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հունիսի 13 — 19
1. Վալերի Կարպինի կանխատեսումը Անգլիա — Ուելս հանդիպման վերաբերյալ
Անգլիայի 2:1 հաշվով հաղթանակ (8.50 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինն այս խաղում կանխատեսել էր, որ Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով կհաղթի Ուելսին:
Եվրո-2016-ի B խմբի երկրորդ տուրում տեղի ունեցավ բրիտանական դիմակայությունը` միմյանց հետ մրցեցին Անգլիայի և Ուելսի հավաքականները: Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ համառ և անզիջում պայքարում: Անգլիացիները մի փոքր ավելի շատ էին տիրում գնդակին, բայց դա չխանգարեց Ուելսին բացել խաղի հաշիվը: Գարեթ Բեյլը հիանալի իրացրեց տուգանային հարվածը և առաջ մղեց իր թիմին, թեև պետք է ասել, որ գոլում իր մեղքի բաժինն ուներ նաև Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը: Ընդմիջումից հետո անգլիացիների գլխավոր մարզիչ Հոջսոնը փոփոխություններ կատարեց, որոնք ազդեցին հանդիպման ընթացքի ու ողջ ելքի վրա: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից երկուսը` Ջեյմի Վարդին ու Դանիել Սթարիջը, կարողացան մեկական անգամ աչքի ընկնել ու շատ կարևոր հաղթանակ պարգևել իրենց թիմին: Ընդ որում` «Լիվերպուլի» հարձակվողը հաղթական գնդակը խփեց մրցավարի ավելացված ժամանակում:
2. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Իտալիա — Շվեդիա հանդիպման վերաբերյալ
Իտալիայի 1:0 հաշվով հաղթանակ (5.50 William Hill-ում)
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկն այս խաղում կանխատեսել էր, որ Իտալիայի հավաքականը 1:0 հաշվով կհաղթի Շվեդիային:
Համառ պայքարում անցավ նաև Իտալիայի և Շվեդիայի միջև հանդիպումը: Բայց շատ քիչ էին գոլային պահերը, և երբ թվում էր, թե հանդիպումը 0:0 հաշվով կավարտվի, Իտալիան հանկարծակի սկսեց գրոհել և գրոհներից մեկում ի վերջո կարողացավ հաջողության հասնել: Անհատական փայլուն խաղով և դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդերը: Արդյունքում` Իտալիան հաղթեց 1:0 հաշվով և ապահովեց ոչ միայն տեղը փլեյ-օֆֆում, այլև խմբում առաջին հորիզոնականը:
3. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը Իսպանիա — Չեխիա հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի առաջին կեսում և ընդհանուր խաղում Իսպանիայի հաղթանակը (4.00 Winline-ում)
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին այս խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել այն բանի վրա, որ առաջին խաղակեսում ոչ-ոքի կլինի, բայց այնուհետև Իսպանիան կկարողանա հաղթանակ տանել:
Եվրո-2016-ի D խմբի առաջին տուրում հանդիպեցին Իսպանիայի և Չեխիայի հավաքականները: Շատ ծանր հանդիպում ստացվեց իսպանացիների համար: Վիսենտե Դել Բոսկեի թիմը երկար ժամանակ չէր կարողանում գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը: Կամ հիանալի էր խաղում չեխ դարպասապահը, կամ անձնուրաց խաղով աչքի էին ընկնում պաշտպանները: Այդուհանդերձ, հանդիպման 87-րդ րոպեին իսպանացիները կարողացան հաջողության հասնել: Անդրես Ինիեստայի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակը դարձավ Ժերար Պիկեն:
4. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը Պորտուգալիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (3.75 William Hill-ում)
Նիկիտա Կովալչուկն այս խաղում կանխատեսել էր, որ պորտուգալացիները չէին կարողանա հաղթել Եվրոյի նորեկներին, և հանդիպումը կավարտվի ոչ-ոքի:
Պորտուգալիան անհաջող սկսեց Եվրո-2016-ը: Խմբային փուլի առաջին տուրում թիմը չկարողացավ հաղթել Եվրոյի նորեկներին` Իսլանդիայի հավաքականին: Առաջին խաղակեսում Նանիի գոլի շնորհիվ Պորտուգալիան առաջ անցավ հաշվի մեջ, բայց երկրորդ կեսի սկզբում գնդակ ընդունեց սեփական դարպասը և այնուհետև այդպես էլ չկարողացավ գոլ խփել ու հաղթանակ տանել: Ամբողջ թիմը` այդ թվում առաջատար Ռոնալդուն, ձախողվեցին և խաղադաշտից հեռացան ընդամենը մեկ միավորով:
5. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը Ռումինիա — Շվեյցարիա հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի (3.00 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն այս խաղում առաջարկել էր խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա:
Եվրո-2016-ի A խմբի երկրորդ տուրում մրցեցին Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականները: Ֆրանսիայի դեմ բացման հանդիպմանն իրենց խաղով բոլորին զարմացրած Ռումինիայի հավաքականը կարողացավ կռիվ տալ բավականին զորեղ Շվեյցարիային: Առաջին խաղակեսի արդյունքում ռումինացիները կարողացան 1:0 հաշվով հաղթել մրցակցին: Բայց երկրորդ կեսը շվեյցարացիներն ակտիվ սկսեցին և կարողացան վերականգնել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ադմիր Մեհմեդին: Հետագայում գոլեր չգրանցվեցին, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: