«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հուլիսի 4-10
1-2. Ալեքսանդր Վիշնեվսկու և Դենիս Կազանսկու կանխատեսումները Պորտուգալիա — Ուելս հանդիպման վերաբերյալ
Պորտուգալիայի հիմնական ժամանակում հաղթանակ (2.25 William Hill-ում)
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին և «НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան Դենիս Կազանսկին այս խաղում կանխատեսել էին, որ Պորտուգալիան հիմնական ժամանակում կհաղթի Ուելսին և դուրս կգա եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը բավական լարված ստացվեց: Մինչև ընդմիջում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա երկրորդ կեսում իր հատուկ խոսքն ասաց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նախ` երկրորդ կեսի մեկնարկում կարողացավ բացել հանդիպման հաշիվը, իսկ այնուհետև օգնեց հաջողության հասնել Նանիին: Հետագայում գոլեր չգրանցվեցին, և Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ, իսկ Գարեթ Բեյլն ու խաղընկերները ստիպված եղան ճամպրուկները հավաքել:
3. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի առաջին խաղակեսում (1.93 Winline-ում)
Ալեքսանդր Վիշնեվսկին այս խաղում ենթադրել էր, որ առաջին կեսում թիմերը չեն պարզի հաղթողին:
Ինչպես վերջին խոշոր մրցաշարերի, այնպես էլ այս Եվրոյի եզրափակիչն այդքան էլ վառ չստացվեց: Բացի նրանից, որ հանդիպումն արդյունավետ չեղավ, այլ արդեն առաջին կեսում վնասվածք ստացավ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նա չկարողացավ հանդիպումը շարունակել և փոխարինվեց, սակայն ի պատիվ նրա խաղընկերների` նրանք կարողացան դիմակայել Ֆրանսիայի ուժեղ հավաքականին: Հիմնական ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները գրոհներից մեկը կարողացան ավարտել գոլով: Էդերի հեռահար հարվածը դիպուկ ստացվեց, ինչը հաղթանակ պարգևեց Ֆերնանդու Սանտուշի թիմին և Պորտուգալիային առաջին անգամ պատմության մեջ դարձրեց Եվրոպայի չեմպիոն:
4. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը Պորտուգալիա — Ուելս հանդիպման վերաբերյալ
Ոչ-ոքի առաջին խաղակեսում (1.92 Winline-ում)
Խաղի մասին գրել ենք վերևում:
5. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը Գերմանիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ
Տոտալ 4,5 դեղին քարտից շատ (1.90 William Hill-ում)
Այս խաղում մեր փորձագետը կանխատեսել էր, որ 4,5-ից շատ դեղին քարտ կլինի:
Շատերն այս զույգը տեսնում էին եզրափակչում, բայց այնպես ստացվեց, որ թիմերը հանդիպեցին կիսաեզրափակչում: Մեկնարկային 10 րոպեների ընթացքում ավելի լավ էին նայվում ֆրանսիացիները, սակայն հետագա ժամանակահատվածում նախաձեռնությանը լիովին տիրում էին գերմանացիները: Ֆրանսիացիները խղճուկ տեսք ունեին մինչև առաջին խաղակեսում մրցավարի ավելացրած ժամանակը, սակայն ամեն ինչ փոխվեց 46-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում Բաստիան Շվայնշտայգերը ձեռքով խաղաց ու նշանակվեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Անտուան Գրիզմանը: Թեև երկրորդ կեսում ևս գերմանացիները տարածքային առավելություն ունեին, սակայն ֆրանսիացիներն ավելի վստահ տեսք ունեին և կարողացան հակագրոհներից մեկն ավարտել գոլով: Կրկին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը: Հետագայում գոլեր չգրանցվեցին, և Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ եզրափակիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: