«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. հուլիսի 25-31

14:15, 02 օգս 2016
Խաղում է
Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 25-31-ը «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կատարած լավագույն հինգ կանխատեսումները: Այս անգամ առաջատարը Նիկիտա Կովալչուկն է՝ ուղիղ 3 գործակցով: 

1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Ռեալ Մադրիդ» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ 

ՏՇ 3,5 գոլ (3,00 William Hill-ում)

Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկն այս խաղում կանխատեսել էր, որ նվազագույնը 4 գո կխփվի:

«ՊՍԺ»-ից 1:3 հաշվով պարտություն կրելուց հետո «Ռեալը» հավաքվեց ու կարողացավ ընկերական խաղում հաղթել «Չելսիին»: Չնայած հարձակման գծում մի շարք առաջատարների բացակայությանը, «Ռեալը» կարողացավ 3 գոլ խփել: Դուբլի հեղինակ դարձավ Մարսելոն, մեկ անգամ աչքի ընկավ երիտասարդ Մարիանո Դիասը: Եթե խաղի վերջնամասում չլինեին Էդեն Ազարի երկու գոլերը, ապա «Չելսին» խոշոր հաշվով պարտություն կկրեր: Արդյունքում՝ 3:2 հօգուտ «արքայական» ակումբի:

2-3. Դենիս Կազանսկու և Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումները «Ֆեներբահչե» — «Մոնակո» հանդիպման վերաբերյալ

«Ֆեներբահչեի» հաղթանակ (2,65 Winline-ում)

«НТВ-Плюс» ու «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին և «Дождь» հեռուստաընկերության թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովն այս խաղում ենթադրում էին, որ հաղթանակ կտանի թուրքական ակումբը:

Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլի ամենաուժեղ զույգի առաջին խաղն անցավ հետաքրքիր ու լարված պայքարում: Տարածքային առավելություն ունեցող «Ֆեներբահչեին» ի վերջո հաջողվեց 39-րդ րոպեին գրավել «Մոնակոյի» դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Էմանուել Էմենիկեն: Բայց երեք րոպե անց «Մոնակոյին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Տևական ընդմիջումից հետո կրկին աչքի ընկավ կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Սեփական հարկի տակ 1:1 հաշիվը ձեռնտու չէր թուրքական ակումբին և պետք էր գոնե հաղթանակ տանել, ինչը հաջողվեց տանտերերին: 61-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Էմենիկեն: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու «Ֆեներբահչեն» հաղթեց 2:1 հաշվով:

4. Վալերի Կարպինի կանխատեսումը «Ուրալ» — «Ուֆա» հանդիպման վերաբերյալ

«Ուրալի» հաղթանակ (2,15 William Hill-ում)

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաընկերության և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինն այս խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել այն բանի վրա, որ եկատերինբուրգյան թիմը կհաղթի:

Առաջնությունում վստահ մեկնարկեց Էդգար Մանուչարյանի նախկին թիմը: Արդեն առաջին կեսում թիմը լուծեց «Ուֆայի» հետ հանդիպման բոլոր հարցերը: Եմելյանովի և Պավլյուչենկոյի գոլերի շնորհիվ «Ուրալը» առաջին կեսում հաղթեց 2:0 հաշվով: Երկրորդ կեսում գոլեր չգրանցվեցին ու «Ուրալը» կարողացավ առաջնությունը մեկնարկել հաղթանակով:

5. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը «Բիրկիրկարա» — «Կրասնոդար» հանդիպման վերաբերյալ

«Կրասնոդարի» (-1,5) ֆորայով հաղթանակ (1,95 Winline-ում)

«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչն այս խաղում կարծում էր, որ ռուսական ակումբը նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ կհաղթի:

«Կրասնոդարը» բացահայտ ֆավորիտ էր այդ խաղում և դա ապացուցեց Մալթայում: Թիմը կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթել խոշոր 3:0 հաշվով, թեև դժվար ստացվեց առաջին գոլը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը ռուսական ակումբին չէր հաջողվում գրավել մալթացիների դարպասը, բայց ավելացված ժամանակում Գրանքվիստը կարողացավ դառնալ գոլի հեղինակ: Երկրորդ կեսում կրասնոդարցիների գործն ավելի հեշտացավ ու կարողացան ևս երկու գոլ խփել: Աչքի ընկան Ֆյոդոր Սմոլովը և Ռիկարդո Լաբորդեն:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ