«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 1

20:00, 30 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հայկական տարբերակի և ArmFootball.com կայքի միջև կանխատեսումների մրցավազքն սկսում է հերթական ուիքենդին ընդառաջ: Մեր կայքի լրագրող, կանխատեսող Ազատ Շահբազյանը և ArmFootball-ի լրագրող Հայկազ Մկրտչյանը կանխատեսումներ են արել «Սաութհեմփթոն» — «Չելսի», «Յուվենթուս» — «Նապոլի» և «Ալավես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումների վերաբերյալ:

«Սաութհեմփթոն» — «Չելսի»

Ազատ Շահբազյան. Խոշոր հաշվով, «սրբերը» վատ չեն սկսել մրցաշրջանը: Անգամ Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո պահպանել են իրենց խաղաոճը: Վաստակել են 13 միավոր, ինչն ընդամենը 7-ով է քիչ առաջնության ընթացիկ առաջատարների արդյունքից: «Չելսին», իր հերթին, Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ վերգտել է իր խաղն ու մրցաշարային աղյուսակի վերևում է՝ առաջատարներից հետ է 1 միավորով: Ասել է, թե «Սաութհեմփթոնի» դեմ խաղում հաղթանակը հնարավորություն կտա նաև շրջանցել «Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ» եռյակից գոնե մեկին: Տանտերերի հիվանդասենյակը շարունակում է մարդաշատ մնալ: Ֆլորին Գարդոսը, Շեյն Լոնգը, Սեդրիքը և Ժերեմի Պիեդը չեն կարողանա մասնակցել խաղին, իսկ Մաթթ Թարգեթի և Ռայան Բերտրանի մասնակցությունը հարցականի տակ է: Լոնդոնյան ակումբից բոլորը կազմ-պատրաստ են: Առաջարկում եմ խաղադրույք կատարել տոտալ շատ 2.5 գոլի վրա: «Չելսիի» հարձակման գիծը փայլում է վերջին շրջանում՝ հատկապես «ՄՅՈՒ»-ի դեմ խաղում: Հաջող է գործում նաև տանտերերի հարձակման գիծը: Ուստի կարելի է ակնկալել, որ թիմերը կցուցադրեն գոլառատ խաղ:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 10-րդ տուր
20:00/30 հկտ
«Սաութհեմփթոն» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Հայկազ Մկրտչյան. Երկու թիմերն էլ նույն` մարտական տրամադրությամբ կմոտենան խաղին: Լիգայի գավաթի խաղարկությունում «Վեսթ Հեմից» կրած պարտությունը դաս կլինի «Չելսիի» ֆուտբոլիստների համար, ովքեր նաև չեն մոռանա «Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սաութհեմփթոնն» իր հերթին Պրեմիեր լիգայում չի պարտվել վերջին 5 խաղերում, իսկ վերջին տուրում մոտ էր «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուն: «Չելսիին» օդ ու ջրի պես 3 միավոր է անհրաժեշտ, որպեսզի հասնի կամ գուցե և շրջանցի առաջատար եռյակին: Սակայն Կոնտեի սաները կհիշեն «Վեսթ Հեմի» դեմ խաղը և ավելի զգույշ կգործեն, ինչը կազդի գոլերի քանակի վրա: Ինչ վերաբերում է «Սաութհեմփթոնին», ապա նրանք ավելի շատ կապավինեն ոչ-ոքիին և հույսը կդնեն հակագրոհների վրա: Կարծում եմ՝ առաջին կեսը կավարտվի ոչ-ոքի: Այդ իրադարձության գործակիցը 1.97 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 10-րդ տուր
20:00/30 հկտ
«Սաութհեմփթոն» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Յուվենթուս» — «Նապոլի».

Ազատ Շահբազյան. Ա Սերիայի տուրի կենտրոնական հանդիպումը: «Յուվեն» մրցակցին գերազանցում է և՛ պաշտպանությունում, և՛ կենտրոնում, և՛ հարձակման գծում, որտեղ հանդես է գալիս նախկին նեապոլցի Գոնսալո Իգուայինը: Սա այս հանդիպման ինտրիգներից մեկն է՝ կկարողանա՞ արգենտինացին գոլ խփել նախկին թիմին: Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, ինչպես նաև «Յուվեի» ավելի լավ մարզավիճակը՝ առաջարկում եմ խաղադրույք կատարել թուրինցիների հաղթանակի վրա: Ի դեպ, Ա Սերիայի վերջին 5 մրցաշրջաններում թուրինցիները սեփական դաշտում հաղթել են «Նապոլիին»: Առաջատարն ու գործող չեմպիոնը հաղթանակ կտանի՝ 1,82 գործակից:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 11-րդ տուր
22:45/29 հկտ
«Յուվենթուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Հայկազ Մկրտչյան. «Յուվենթուսը» սովորականի նման առաջատար է Իտալիայում, սակայն առաջին 10 տուրերում թիմը 2 անգամ արդեն պարտվել է և 2-ն էլ հեղինակավոր թիմերի («Ինտեր» և «Միլան»): Դա վկայում է այն մասին, որ թիմն ինչ-որ խնդիրներ է ունենում գրանդ ակումբների դեմ խաղերում: Հաջորդ խաղն այդպիսիններից է, սակայն այս անգամ «Յուվեն» ավելի մարտական տրամադրությամբ դուրս կգա խաղադաշտ: «Յուվեի» վերջին պարտությունը 1 տուր առաջ էր, այդ իսկ պատճառով պարտությունը բացառվում է, որովհետև թուրինցիներն իրենց նման բան թույլ չեն տա: Ոչ-ոքիի համար «Նապոլիի» ուժերը դժվար թե բավարարեն: «Յուվեն» ունի ավելի լավ կազմ, ավելի լավ պահեստայինների նստարան, իսկ «Նապոլին» այդ խաղում կզգա Արկադիուշ Միլիկի բացակայությունը: Առաջարկում եմ «Յուվենթուսի» (-1) ֆորայով հաղթանակ» խաղադրույքը: Գործակիցը՝ 2.40 է:

Օրդինար: Վերադարձ
Ա Սերիա, 11-րդ տուր
22:45/29 հկտ
«Յուվենթուս» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Ալավես» — «Ռեալ Մադրիդ».

Ազատ Շահբազյան. «Ռեալը» կհյուրընկալվի Լա լիգայի նորեկին, ով արդեն կարողացել է ընթացիկ մրցաշրջանում սենսացիա գրանցել՝ «Նոու Կամպում» հաղթելով «Բարսելոնային» (2:1): «Ռեալն» ընթացիկ առաջնության լիդերն է: Միավորների կորուստը «սերուցքայիններին» կարող է զրկել առաջին հորիզոնականից: Հետևաբար Զիդանի թիմը կխաղա միայն հաղթանակի համար: «Ալավեսն» իր հերթին կարող է տհաճություններ պատճառել «Ռեալին», մանավանդ, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Ռամոսը, Կազեմիրոն, Կարվախալն ու Մոդրիչը: Նրանց բացակայությամբ «արքակայան» ակումբի պաշտպանությունն այնքան էլ ապահով չի գործում: «Ալավեսը» սեփական երկրպագուների բուռն աջակցությամբ կարող է գրավել հյուրերի դարպասը, բայց պարտությունից խուսափել հզոր մրցակցի դեմ խաղում դժվար թե հաջողվի: Առաջարկում եմ ««Ռեալի» հաղթանակ և երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: Գործակիցը 2,52 է:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 10-րդ տուր
18:15/29 հկտ
«Ալավես» - «Ռեալ Մադրիդ».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Հայկազ Մկրտչյան. «Ռեալը» կհաղթի, որովհետև ավելի ուժեղ է, «Ռեալը» կհաղթի, որովհետև Ռոնալդուն վերջապես կավարտի գոլային երաշտը, «Ռեալը» կհաղթի, որովհետև կցանկանա բոլորին ցույց տալ, որ կարող է վստահորեն հաղթել մի թիմի, որն այս մրցաշրջանում «Կամպն Նոոում» հաղթել է «Բարսելոնային»: «Ալավեսի» դեմ կայացած խաղերում «Ռեալն» առանձնապես խնդիրներ չի ունեցել և հիմնականում հաղթել է վստահ առավելությամբ: Կարծում եմ՝ այս խաղում նույնպես «Ռեալը» խնդիրներ չի ունենա և խոշոր հաշվով կհաղթի մրցակցին: Խաղադրույք եմ կատարում, որ «Ռեալը» կհաղթի 3 կամ ավել գոլերի տարբերությամբ:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 10-րդ տուր
18:15/29 հկտ
«Ալավես» - «Ռեալ Մադրիդ».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ