«Բուքմեյքերներ Ռեյտինգի» թիմի թոփ-5 կանխատեսումները. փետրվարի 1-7
1. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը «Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ
«Լեսթերի» հաղթանակ (5.41 Bet Mira-ում)
Հայտնի «Картавый футбол» օնլայն-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր» խաղում խորհուրդ էր տվել խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա:
«Աղվեսները» արդարացրին Նիկի սպասելիքներն ու խաղի երրորդ րոպեին Հութի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով: 48-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը հիանալի գոլով կրկնապատկեց հաշիվը, իսկ եւս 12 րոպե անց Հութի դուբլը շոկի մեջ գցեց «Սիթիի» խաղացողներին: Մնացած ժամանակահատվածում Ագուերոն կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը:
2. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «Բորուսիա» Մ. — «Վերդեր» խաղի վերաբերյալ
11 մետրանոցից գոլ կլինի (4.20 William Hill-ում)
«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Վերդեր» խաղում 11 մետրանոցից գոլ էր կանխատեսել:
Առաջին խաղակեսից հետո տանտերերը երկու գնդակի առավելություն ունեին: Երկրորդ խաղակեսի սկզբում Քրիստենսենը հաշիվը դարձրեց 3:0, իսկ վեց րոպե անց Պիզարոն հստակ իրացրեց 11 մետրանոցն ու կրճատեց հանդիպման հաշիվը: Հետագայում «Բորուսիան» եւս երկու գոլ խփեց, որոնցից մեկը 11 մետրանոցից:
3. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը «ՄՅու» — «Սթոք Սիթի» հանդիպման վերաբերյալ
Ռունիի գոլ և «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ (3.50 William Hill-ում)
Անդրոնովի եւս մեկ կանխատեսում մեր հնգյակում է: «Յունայթեդն» առաջին կեսից հետո 2:0 հաշվով հաղթում էր «Սթոքին»: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում էլ Ուեյն Ռունին հաշիվը դարձրեց ջախջախիչ՝ օգնելով Անդրոնովին հաղթել:
4. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «Լեսթեր» — «Լիվերպուլ» խաղի վերաբերյալ
«Լեսթերի» հաղթանակ (2.62 William Hill-ում)
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Լեսթեր» — «Լիվերպուլ» խաղում առաջարկել էր խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա:
Այս խաղի երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում, երկուսն էլ Ջեյմի Վարդիի ջանքերով: Ի դեպ, առաջին գոլը պարզապես ֆանտաստիկ էր:
5. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը «ՄՅու» — «Սթոք» հանդիպման վերաբերյալ
«Ման. Յունայթեդի» հաղթանակ 1-ին խաղակեսում և խաղում (2.60 William Hill-ում)
Առաջին կեսում Լինգարդի եւ Մարսիալի ջանքերով Լուի վան Գալի թիմը վստահ հաղթում էր մրցակցին: Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Ուեյն Ռունին ձեւակերպեց վերջնական հաշիվը՝ 3:0:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: