Բունդեսլիգայի էքսպրեսս. «Բորուսիան» կհաղթի «Հերտային», «Բավարիան» միավորներ կկորցնի Լեւերկուզենում

21:30, 06 փտր 2016
Խաղում է
Բունդեսլիգայի էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք առաջատար երկու թիմերի հանդիպումները: Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Հերտային», իսկ «Բավարիան» Լեւերկուզենում կխաղա տեղի «Բայերի» հետ: 

«Հերտա» — «Բորուսիա Դորտմունդ» 

Հանդիպելու են 3-րդ եւ 2-րդ տեղում ընթացող թիմերը: Թիմերի միջեւ միավորների տարբերությունը հասնում է 10-ի: «Բորուսիան» այսօր իրեն սայթաքել չի կարող թույլ տալ, քանզի այդ դեպքում գործնականում կմարեն թիմի բոլոր հույսերը պայքարելու չեմպիոնության համար: Բացի այդ, «Բորուսիան» չի թողնի, որպեսզի «Հերտան» մոտենա նրան:

Պետք է նշել նաեւ, որ «Բորուսիան» բավականին լավ է հանդես գալիս Բեռլինում: Եթե չհաշվենք նախորդ մրցաշրջանի պարտությունը, ապա դրանից առաջ 4 խաղ շարունակ «Բորուսիան» չէր պարտվում Գերմանիայի մայրաքաղաքում (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

Այս խաղում շարք կվերադառնան Մարկո Ռոյսն ու Իլկայ Գունդողանը: Հետեւաբար, «Բորուսիան» ավելի կուժեղանա, իսկ «Հերտան»՝ չնայած զբաղեցրած ներկայիս դիրքին, վերջին երկու խաղերում չի կարողացել հաղթել: Հետեւաբար, բոլոր առիթները կան, որպեսզի այս խաղի համար ընտրենք ««Բորուսիայի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ» տարբերակը:

«Բայեր» — «Բավարիա» 

Թեեւ էքսպրեսս է, բայց կուզենայի այս խաղի համար ընտրել ռիսկային տարբերակ: «Բայերը» չի պարտվի: Թիմը լավ մարզավիճակում է, հարձակման գծի առաջատար Չիչարիտոն շարունակում է գոլեր խփել: Մեքսիկացին այս խաղի համար եւս մեծ մոտիվացիա կունենա: Մանուել Նոյերի դարպասը գրավելը մեծ պատիվ է ցանկացած հարձակվողի համար:

Բացի այդ, պետք է նկատել, որ «Բավարիան» վստահ չի սկսել տարին: Թիմից սպասում էին վստահ հաղթանակներ «Համբուրգի» ու «Հոֆենհայմի» նկատմամբ, բայց դրանք չեղան: Առաջիկայում սպասվում է նաեւ Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» հետ հանդիպումը: Մյունխենցիները պետք է արժանվույնս պատրաստվեն թուրինցիների հետ հանդիպմանը, բարդ է լինելու եւ հնարավոր է, որ մոտակա ժամանակահատվածում ուշադրությունը քիչ սեւեռեն առաջնության վրա: Հետեւաբար, հնարավոր է, որ այսօր թիմը միավորներ կորցնի «Բայերի» հետ խաղում՝ հաշվի առնելով նաեւ այն փաստն, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիան» երբեք Լեւերկուզենում չի հաղթել:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 20-րդ տուր
18:30/6 փտր
«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»
Բունդեսլիգա, 20-րդ տուր
21:30/6 փտր
«Բայեր» - «Բավարիա»
Վերջնական
Գ.
75% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ