«Բուդյո Գլիմտ» – «Փյունիկ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Փյունիկը» ուժերը կչափի «Բուդյո Գլիմտի» հետ` ամբիցիոզ ու երիտասարդ մի թիմ, որն արդեն մեծ խաղերի ու տպավորիչ հաղթանակների փորձ ունի։ Մրցակցի հարկի տակ «Փյունիկին» բարդ հանդիպում է սպասվում։ Նորվեգական ակումբը տպավորում է խաղի ընթացում իր տակտիկական ճկունությամբ: Ազգային առաջնության խաղերում այս թիմը հիմնականում հաղթում է խոշոր հաշիվներով: Կյետիլ Կնուտսենի ֆուտբոլիստները բացի կոմբիոնացիոն խաղարկումներից գոլեր խփելուց աչքի են ընկնում նաև հեռահար հարվածներով և անհատական բարձր որակներով: Սակայն ներքին առաջնությունում, միևնույն ժամանակ, «Բուդյո Գլիմտը» մի փոքր անհաջող է հանդսես գալիս։ Առաջնության վերջին 2 խաղում առաջատարն իրեն հետապնդող «Վիկինգին» ու «Տրոմսյոյին» պարտվեց, և չեմպիոնական ինտրիգն այստեղ նոր ուժով է բորբոքվում։
Նոր մեկնարկած առաջնությունում «Փյունիկը» մեկնարկեց «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակով, սակայն երկրորդ տուրում խաղաղությամբ բաժանվեց «Արարատի» հետ։ Այս խաղերում Եղիշե Մելիքյանի թիմը խաղում էր ոչ հիմնական կազմով՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով Կոնֆերենցիաների լիգայի «Կալմարի» դերմ երկրորդ շրջանի դիմակայության համար։ Երևանյան ակումբը 2 խաղում էլ պարտության մատնեց ուժեղ մրցակցին՝ ցույց տալով գերազանց ֆուտբոլ։
Մարզական պարբերականները գրում են, որ Լուկա Յուրիչիչը բաց է թողնելու «Բուդյո Գլիմտի» հետ խաղերը, քանի որ պայմանագիր է կնքել ռումինական «Կլլուժի» հետ։ Առանց նրա բարդ է լինելու, սակայն նույնիսկ առանց նրա «Բուդյո Գլիմտին» կարելի է անցնել։ Ենթարդում եմ, որ առաջին խաղում «Փյունիկն» առնվազն չի պարտվի։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: