«Բուդե Գլիմտ» – «Ռոմա». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 07 ապր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Ռոմայի» և նորվեգական «Բուդե Գլիմտի» միջև Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Բարի օր բոլոր ֆուտբոլասերներին.

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում պայքարն է շարունակում Հենրիխ Մխիթարյանի «Ռոման»: Իտալական ակումբը քառորդ եզրափակիչում կմրցի նորվեգական «Բուդե Գլիմտի» հետ: Հենց այն ակումբի, որից խմբային փուլում կրեց խոշոր հաշվով պարտություն: Սակայն ոչ այդ 1:6-ը, ոչ էլ նույն թիմի հետ տնային ոչ-ոքին հռոմեական ակումբին չխանգարեց խմբում առաջին տեղը գրավել: Թիմերը միասին դուրս եկան փլեյ-օֆֆ և մեկ փուլ հաղթահարելուց հետո կրկին կհանդիպեն:

Հասկանալի է, որ փլեյ-օֆֆի դիմակայությունը տարբերվելու է խմբային փուլի խաղերից: Տարբերվելու է թե՛ կառուցվածքով, թե՛ նշանակությամբ: Այստեղ սխալվելու իրավունք արդեն չկա: «Ռոման», և հատկապես Ժոզե Մոուրինյուն, դա լավ գիտակցում են: 1/8 եզրափակիչում «Գայլերը» «մոուրինյուական» ոճով հաղթահարեցին հոլանդական «Վիտեսի» արգելքը: Ընդ որում, որոշիչ եղավ Նիդեռլանդներում տոնած նվազագույն հաշվով հաղթանակը՝ մի խաղում, որտեղ «Ռոմայի» մրցակիցը մի քանի անգամ ավելի շատ գոլային պահ ստեղծեց: Մոուրինյուն ակնհայտորեն փոխել է իտալական ակումբի խաղը. սա այլևս այն ռոմանտիկ «Ռոման» չէ, որը տեսնում էինք Պաուլու Ֆոնսեկայի օրոք: «Յուրահատուկը» թիմը դարձրեց ավելի պրագմատիկ, և արդյունքը դարձավ գերակշռող: Պորտուգալացի մարզչի իրավացիությունը կարող ենք գնահատել միայն մրցաշրջանի ավարտին: Իսկ այդ ժամանակ «Ռոման» կամ պետք է հաղթած լինի Կոնֆերենցիաների լիգայում, կամ տեղ զբաղեցրած լինի Ա սերիայի ուժեղագույն քառյակում: Թվում է՝ առաջին տարբերակն ավելի իրատեսական է: Բայց դրա համար պետք է նորից «տանջվել» հանդուգն նորվեգական ակումբի հետ:

«Բուդե Գլիմտը» համեստ է բոլոր առումներով: Նորվեգիայի վերջին երկու առաջնություններում հաղթելը հսկայական հաջողություն է 1916 թվականին հիմնադրված ակումբի համար: Թիմի տնային ստադիոնը մոտ 7500 հանդիսական է տեղավորում: Եվ այդ պայմաններում «Բուդե Գլիմտը» մրցակիցներին շանս չի տալիս հենց Բուդյոյում: Եվրագավաթների այս տարվա խաղարկությունում նորվեգական ակումբը տանը պարտվել է միայն մեկ անգամ, այն էլ՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում՝ լեհական «Լեգիային» 2:3 հաշվով: Կոնֆերենցիաների լիգայում «Բուդե Գլիմտը» տանն անցկացրել է չորս խաղ և չորսում էլ հաղթել է՝ ներառյալ «Ռոմայի» վերոհիշյալ ջախջախումը: Մխիթարյանի ու թիմակիցների համար հեշտ չի լինելու նաև այս անգամ:

Այդուհանդերձ, Մոուրինյուն այն մարզիչը չէ, ում կարելի է անակնկալի բերել երկու անգամ անընդմեջ: «Ռոմայի» մարզիչն արդեն գիտի՝ ինչպես զսպել Չետիլ Կնուտսենի թիմի գրոհները: Միևնույն ժամանակ, «Ռոման» ևս առաջին խաղում գոլային հրավառություն չի կազմակերպի: Ակնհայտ է թվում սակավագոլ խաղը, ինչի վրա էլ առաջարկում եմ հաշվարկ անել:

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/7 ապր
«Բուդե-Գլիմտ» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ