«Բուդե Գլիմտ» – «Ռոմա»․ կանխատեսում և խաղադրույք

20:45, 21 հկտ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» կհյուրընկալվի նորվեգական «Բուդե Գլիմտին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս հանդիպումը գոլառատ կստացվի։

C խմբում իրավիճակը հետևյալն է․ «Ռոման» 2 խաղից հետո 2 հաղթանակ է տարել և առաջատարն է։ Ժոզե Մոուրինյոյի թիմը նախ 5։1 հաշվով հաղթել էր Սոֆիայի ԲԿՄԱ-ին, իսկ հետո 3։0 հաշվով առավելության հասել ուկրաինական «Զարյայի» նկատմամբ։

«Բուդե Գլիմտը» ևս լավ է հանդես գալիս։ Առաջին տուրում նորվեգական թիմը 3։1 հաշվով հաղթել է «Զարյային», իսկ երկրորդում գոլազուրկ ոչ ոքի խաղացել ԲԿՄԱ-ի հետ։

Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են «Ռոմային», որի հաղթանակը գնահատվում է 1․75 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 4․00, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 4․32 գործակիցը։ Բուքմեյքերներն այս խաղում շատ գոլեր են սպասում։ Տոտալ 3-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 2․03 գործակիցը։ Գոլերի տոտալը 3-ից քիչ խաղադրույքը ստացել է 1․78 գործակիցը։

Կարծում եմ՝ այս խաղում «Ռոման» չի խաղա պաշտպանությունից։ «Բուդե Գլիմտը» սեփական խաղադաշտում կարող է «ցույց տալ ատամները»։ Այդ պատճառով էլ ընտրում եմ՝ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը 1․95 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/21 հկտ
«Բուդե Գլիմտ» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ