«Բրուքլին Նեթս» – «Սակրամենտո Քինգզ»։ Կանխատեսում

04:30, 15 փտր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Բրուքլին Նեթս» – «Սակրամենտո Քինգզ» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բրուքլին» 

«Բրուքլինի» ճամբարում ամեն ինչ շատ վատ է։ Կևին Դյուրանտն առայժմ չի կարողանում օգնել իր թիմին։ Քայրի Իրվինգը չպատվաստվելու պատճառով իրավունք չունի մասնակցել տնային հանդիպումներին, իսկ թիմը 11 անընդմեջ խաղում պարտություններ է կրել։ 

«Բրուքլինը» հարազատ պատերի ներքո վերջին 11 հանդիպումներից միայն մեկում է հաղթանակ տարել։ Ենթադրվում է, որ նոր թիմի կազմում իրենց նորամուտը կարող են նշել Դրամոնդն ու Սեթ Քարին, որոնք ժամանել են «Ֆիլադելֆիա» տեղափոխված Ջեյմս Հարդենի գործարքի շրջանակում։ 

Իհարկե, մեծ են կասկածները, որ այս տղաներն առաջին խաղում կկարողանան ինչ-որ բան փոխել։ Նշենք, որ «Նեթսը» նաև լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում։ Վերջին 10 խաղերից 8-ում թիմը 110 միավոր է ընդունել։ 

 «Սակրամենտո» 

 Դոմանտաս Սաբոնիսի և Ջասթին Հոլիդեյի գալն առայժմ օգուտ է բերում կալիֆորնիական թիմին։ «Սակրամենտոն» վերջին երկու խաղերում հաղթել է, իսկ անցած 6 հանդիպումներից 4-ում Ջենտրիի թիմը հաղթել է 10 միավորից ոչ պակաս առավելությամբ։ «Վաշինգտոնի» հետ նախորդ խաղում, վերջապես ավարտվեց 13 խաղից բաղկացած արտագնա պարտությունների շարքը։ 16 արտագնա հանդիպումներից 14-ում «Սակրամենտոն» 110 միավորից քիչ չէր ընդունել, բայց այժմ «Բրուքլինի» հարձակման գիծը բավականին թուլացել է, այդ պատճառով էլ տոտալի վրա շեշտը դնելն այնքան էլ ճիշտ չի լինի։ 

Կանխատեսում 

Այս դիմակայությունում ավելի հավանական եմ համարում նորացված կազմով «Սակրամենտոյի» օգտին խաղադրույքը։ Ֆոքսին և Բարնուսին միացել է նաև Սաբոնիսը, որն ի զորու է ուժեղացնել ցանկացած թիմի խաղը։ Ընդ որում, «Նեթսն» այս մարզավիճակում դժվար թե հավակնի լուրջ հաջողության։ Այդ պատճառով էլ հյուրերի (-3,5) հանդիկապով հաղթանակը հետաքրքիր խաղադրույք է։ 

Օրդինար: Պարտված
NBA
04:30/15 փտր
«Բրուքլին Նեթս» - «Սակրամենտո Քինգզ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ