«Բրյուգե» – «Բենֆիկա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 14 փտր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բրյուգե» – «Բենֆիկա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց բավականին բարդ խմբում առաջին տեղը գրավելով։ Պորտուգալական ակումբը նույն խմբում էր ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» հետ ու միայն խփած և բաց թողած գոլերի տարբերության շնորհիվ կարողացավ խմբում զբաղեցնել առաջին տեղը։

Իսկ «Բրյուգեն» մեծ դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Չնայած մեկնարկային 3 հանդիպումներում 3 հաղթանակից հետո թիմը մյուս 3 խաղերում չտպավորեց։ Պետք է նշել բելգիացի դարպասապահ Սիմոն Մինյոլի փայլուն խաղը, նա խմբային փուլի 4 հանդիպումներում անառիկ էր պահել սեփական դարպասը։ «Բրյուգեն» խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ 1-ին տեղը զիջեց պորտուգալական մեկ այլ թիմի՝ «Պորտուին»։ Նախավերջին տուրում, «Բրյուգեն» տնային խաղում 0։4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել հենց «Պորտուից»։

Հիմա, կարելի է ասել, որ բելգիական թիմի հեքիաթը մոտենում է ավարտին։ Նույնիսկ գրանդ ակումբներին երբեմն չի հաջողվում խմբային փուլի 3 անընդմեջ խաղերում հաղթանակ տանել։ Կարծում եմ, որ «Բրյուգեի» համար 1/8 եզրափակիչ դուրս գալն արդեն մեծ նվաճում է։

«Բենֆիկան» ֆանտաստիկ ցուցանիշներ է գրանցում ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը Պորտուգալիայի առաջնությունում 2023 թվականին կայացած խաղերում ընդհամենը 2 գոլ է բաց թողել: Այո, նախորդ խաղում լիսաբոնցինրերը դուրս մնացին Պորտուգալիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակիչում ճանապարհը զիջելով «Բրագային»։ Այնուամենայնիվ, նույնիսկ Էնցո Ֆերնանդեսի՝ «Չելսի» տեղափոխությունը, չի ազդի պորտուգալական թիմի հավակնությունների վրա։ Հենց հյուրերն են այս խաղի ֆավորիտը։

Իմ կանխատեսումն է՝ «Բենֆիկայի» հաղթանակը՝ 1․84 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/14 փտր
«Բրյուգե» – «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ