«Բրիսթոլ Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 21 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Բրիսթոլ Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կանխատեսում է արդյունավետ խաղում մանկունիանցիների հաղթանակը:

«Բրիսթոլի» հետ խաղում բացահայտ ֆավորիտն անխոս «Մանչեսթեր Յունայթեդն» է: Սակայն սա միայն առաջին հայացքից, քանի որ Անգլիայի գավաթի խաղարկությունում երբեք ոչինչ նախօրոք ասել հնարավոր չէ:

Այս խաղի գլխավոր ինտրիգը թերևս ոչ թե «կարմիր սատանաների» հաղթանակն է, այլ Մխիթարյանի ճակատագիրը: Վերջապես դուրս կբերի՞ Մոուրինյոն Մխիթարյանին, թե ոչ: Փորձագետների վարկածով՝ այսօր Մխիթարյանի հայտնվելը խաղադաշտ կապված է երկու գործոնի հետ:

1. Կամ նա դուրս կգա խաղադաշտ՝ ցույց տալու իր լավագույն ունակությունները, որպեսզի արդարացնի 35 միլիոն ֆունտ տրանսֆերային արժեքը:

2. Կամ խաղադաշտում կանի ամեն ինչ, որպեսզի Մոուրինյոյին  ապացուցի իր կարևորությունը:

Իմ կարծիքով՝ կլինի երկրորդը: «Բրիսթոլն» ավելի քան հարմար մրցակից է Մխիթարյանի համար: Կանխատեսում եմ, որ խաղում կլինեն գոլեր, «Յունայթեդն» էլ կհաղթի:

Ընտրում եմ 1,79 գործակցով «Ման. Յունայթեդի» հաղթանակ և գոլերը տոտալ 1,5-ից շատ տարբերակը:

Օրդինար: Պարտված
Անգլիայի լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
00:00/21 դկտ
«Բրիսթոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ