«Բրենթֆորդ» – «Տոտենհեմ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 23 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բրենթֆորդ» – «Տոտենհեմ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Տոտենհեմը» նախորդ տուրում անհասկանալի տեսք ուներ: Չորս հրաշալի հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը «Բրայթոնի» հետ մրցավեճում անատամ ֆուտբոլ ցուցադրեց: Լոնդոնցիները չէին վազում, ոչինչ չէր ստացվում: 90 րոպեի ընթացքում «Տոտենհեմը» 5 հարված կատարեց, բայց ոչ մեկը դարպասի ուղղությամբ չընթացավ: Դա այն չէր, ինչ սպասում էին Կոնտեի տղաներից:

«Բրենթֆորդը« վերջին 6 խաղում 5 հաղթանակ է տարել ու հիանալի մարզավիճակում է: «Մեղուների» խաղը ստացվում է: Գնդակի նկատմամբ վերահսկողություն կա, պրեսինգն աշխատում է, սուր պահեր էլ պարբերաբար թիմը ստեղծում է:

Կարծում եմ՝ հանդիպումը կավարտվի մարտական ոչ-ոքի: Իսկ Էրիքսենը, որը վերջին 5 խաղում 3 գոլ է խփել և 2 գոլային փոխանցում կատարել, միգուցե կգրավի իր նախկին թիմի դարպասը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
20:30/23 ապր
«Բրենթֆորդ» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ