«Բրենթֆորդ» – «Տոտենհեմ»: ԱՊԼ-ն կվերսկսվի գոլառատ խաղով

16:30, 26 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Բրենթֆորդ» – «Տոտենհեմ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Աշխարհի առաջնության ավարտից 8 օր անց վերսկսելու է Անգլիայի Պրեմիեր լիգան։ 17-րդ տուրի առաջին խաղում «Տոտենհեմը» կհյուրընկալվի ԱՊԼ-ի «Ռոբին Հուդին»։ «Բրենթֆորդն» այս մրցաշրջանում միավորներ է խլում թոփերից և կիսում դրանք հետնապահների հետ։ Թիմը հաղթել է մանչեսթերյան 2 գրանդ ակումբներին, ոչ-ոքի խաղացել «Չելսիի» հետ, սակայն չի կարողացել հաղթել այս պահին մրցաշարային այղուսակի վերջին տեղում գտնվող «Նոթինգեմ Ֆորեսթին» և «Վուլվերհեմփթոնին»։ Այդ խաղերի շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է, որպեսզի պատկերը պարզ դառնա։ «Բրենթֆորդը» 15 խաղից հետո 19 միավորով 10-րդ տեղում է։

«Տոտենհեմի» պարագայում իրավիճակը լրիվ հակառակն է։ Թիմը լավ է գործում միջակ և թույլ թիմերի հետ հանդիպումներում, իսկ թոփ մրցակիցներից պարտություններ է կրում։ Թիմի առանցքային խաղացողներ Հարի Քեյնն ու Իվան Պերիշիչն արդեն վերադարձել են մարզումներին ԱԱ-2022-ից հետո։ Միայն Ռիշարլիսոնը վնասվածք ունի, իսկ Քրիստիան Ռոմերոն, որն Արգենտինայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, դեռ չի վերադարձել Անգլիա։ Նույնիսկ մոտ օրերս վերադառնալու դեպքում դժվար թե նա խաղադաշտ դուրս գա։ Դարպասապահի դիրքի հարցն էլ վերջնական հստակեցված չէ, քանի որ Ուգո Լյորիսը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2022-ի եզրափակիչին։

«Բրենթֆորդը» տնային խաղում կարող է խնդիրներ ստեղծել «Տոտենհեմի» համար, բայց լոնդոնյան ակումբն էլ չի պատրաստվում դուրս մնալ լավագույն քառյակից, որտեղ մեծ դժվարությամբ է հայտնվել։

Կարծում եմ, որ 2 թիմերն էլ փորձելու են ագրեսիվ խաղ ցուցադրել։ «Բրենթֆորդը», թեկուզ պաշտպանվելով ու միայն հակագրոհելով, կարող է իրական խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար։

Այս խաղի վերաբերյալ 2 տարբերակ եմ ընտրել։ Առաջինը՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։ Երկրորդը՝ Հարի Քեյնը գոլ կխփի խաղադրույքը, որի համար սահմանվել է 2.00 գործակիցը։ Ֆրանսիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում 2-րդ 11 մետրանոցը չիրացնելուց հետո Քեյնն էլ ավելի մոտիվացված կլինի։ Կարծում եմ, որ թիմակիցներն էլ կփորձեն օգնել նրան, որպեսզի Քեյնը դառնա գոլի հեղինակ ու հնարավորինս շուտ մոռանա Մունդիալում չիրացրած 11 մետրանոցը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
16:30/26 դկտ
«Բրենթֆորդ» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
16:30/26 դկտ
«Բրենթֆորդ» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ