«Բրենթֆորդ» – «Ուոթֆորդ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:55, 10 դկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բրենթֆորդ» – «Ուոթֆորդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բրենթֆորդը», որը «Լիդսի» հետ խաղի վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը, վերջին 8 տուրում ընդամենը 1 հաղթանակ է տարել։ Բացի այդ՝ ակումբը լուրջ կադրային խնդիրներ ունի։ Պանդեմիայի պատճառով շարքից դուրս է մնացել գլխավոր ռմբարկու Այվան Թոնին, իսկ գոլային փոխանցումներով թիմի առաջատար Սեխիո Կանյոսը որակազրկված է։

«Ուոթֆորդը» նույնպես լավ մարզավիճակում չէ։ Կլաուդիո Ռանյերիի թիմը վերջին 6 խաղերից 5-ում պարտվել է, իսկ վերջին 3 տուրում բաց է թողել 9 գնդակ, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ մրցակիցները «Լեսթերը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» էին։

Թվում է, որ դաշտի տերերի կորուստներն ավելի լուրջ են։ Հավանաբար փակ հանդիպում կստացվի, պահերը նույնպես շատ չեն լինի։ Կարծում եմ՝ «Ուոթֆորդն» այս խաղում առնվազն չի պարտվի։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
23:55/10 դկտ
«Բրենթֆորդ» - «Ուոթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ