«Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

00:15, 30 դկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բրենթֆորդի» ֆուտբոլիստները չափից ավելի շատ էներգիա ծախսեցին «Բրայթոնի» հետ մրցավեճում։ Եթե նրանք կարողանային գոնե փրկել խաղը, ապա գուցե ոգևորության ալիքի վրա ինչ-որ բան ստացվեր։ Բայց մտավախություն ունեմ, որ խիտ օրացույցի պայմաններում ԱՊԼ-ի նորեկն ուղղակի ուժասպառ կլինի։

Իսկ «Սիթին» արդեն 9 անընդմեջ խաղից բաղկացած հաղթանակների շարք ունի։ Ընդ որում, «Քաղաքաբնակները» վերջին երեք հանդիպումներում 17 գոլ են խփել։ Ամենայն հավանականությամբ, Խոսեպ Գվարդիոլան փոփոխություններ կկատարի կազմում, բայց դա դժվար թե ազդի հանդիպման ելքի վրա։

Ամեն դեպքում, ինչպես էլ որ դասավորվի խաղը, միևնույնն է, երկրորդ խաղակեսում ավելի շատ պահեր կլինեն։

Այնպես որ, կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» կհաղթի և գոլերի տոտալը կլինի 1.5-ից շատ։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
00:15/30 դկտ
«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ