«Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր, սակայն դեռ բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Մասնավորապես «Բրենթֆորդը» դեռ կարող է հայտնվել եվրագավաթներում, եթե հնարավորություն ունենա առաջիկա տնային խաղում հաղթել արդեն չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթիին»։ Այս պահին «Բրենթֆորդն» ունի 56 միավոր և հաղթանակի դեպքում կշրջանցի «Տոտենհեմին» ու «Աստոն Վիլային», մնում է հուսալ, որ այս մրցակիցներն իրենց հանդիպումներում չհաղթեն։ Այդ դեպքում «Բրենթֆորդը» կհայտնվի 7-րդ տեղում և հնարավորություն կստանա խաղալու Կոնֆերենցիաների լիգայում։
Իհարկե, դրան հավատալը մի փոքր դժվար է, սակայն «Մանչեսթեր Սիթին» այս պահին ունի կարևոր առաջադրանք. իդեալական պատրաստվել իր պատմության ամենակարևոր հանդիպումներից մեկին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Պեպ Գվարդիոլան նախորդ խաղում հանգստի հնարավորություն էր տվել առաջատար ու հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներին։ Չնայած դրան, «Սիթին» կարողացավ հաղթել «Չելսիին», իսկ նախորդ տուրում չհաղթեց «Բրայթոնին»։
Իսկ ահա «Բրենթֆորդը» վերջին 6 խաղերում հիանալի տպավորություն է թողնում։ «Լիվերպուլին» պարտվելուց առաջ և հետո «Մեղուները» վստահ հաղթանակներ են տարել ու մոտ են եվրագավաթային գոտի ներխուժելուն։ Վստահ չեմ, իհարկե, որ կարելի է հաղթել այսպիսի «Սիթիին»։ Բայց երկկողման գոլառատ ֆուտբոլ հաստատ կլինի։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: