«Բրենտֆորդ» – «Չելսի». Պրեմիեր լիգայի նորեկը կզարմացնի՞

20:30, 16 հկտ 2021
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Պրեմիեր լիգայի նորեկ «Բրենտֆորդը» կհյուրընկալի առաջատար «Չելսիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

«Չելսին» 7 խաղից հետո 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնյան ակումբը գրանցել է 5 հաղթանակ, 1 ոչ ոքի և 1 պարտություն։ Որքան էլ զարմանալի է, սակայն նույնքան պարտություն ունի նաև «Բրենտֆորդը»։ ԱՊԼ-ի նորեկը 3 հաղթանակ է տարել և 3 ոչ ոքի գրանցել։

Նախորդ 2 խաղերում «Բրենտֆորդը» զարմացրեց շատերին։ Նախ՝ 3։3 հաշվով ոչ ոքի «Լիվերպուլի» հետ և 2։1 հաշվով արտագնա հաղթանակ «Վեսթ Հեմի» հետ խաղում։

Այս հանդիպմանը «Չելսին» մոտենալու է, մեղմ ասած, ավելի հոգնած վիճակում, քան «Բրենտֆորդը»։ Տուխելի թիմի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հավաքականների կազմում մասնակցել են մի քանի խաղի։ Ժամանակը քիչ է վերականգնվելու համար, առջևում էլ Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումն է։ Կարծում եմ՝ Տուխելը կարող է ռոտացիա կիրառել։ Այնպես չէ, որ դրանից թիմի խաղամակարդակը շատ կտուժի, սակայն «Բրենտֆորդի» գոլ խփելու շանսերը, անկասկած, ավելի կբարձրանան։ Թիմը խաղալու է տանը, կորցնելու ոչինչ չունի և ինչպես տեսանք նախորդ 2 խաղերում, չի էլ պատրաստվում ուժեղ մրցակցիների դեմ վախենալով խաղալ։

Ընտրում եմ՝ «Բրենտֆորդը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։ «Չելսիի» պաշտպանությունը վերջին խաղերում այդքան էլ հուսալի չէ։ Թիմը վերջին 4 խաղում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը՝ անգամ «Սաութհեմփթոնի» և «Ասթոն Վիլայի» նման թիմերի դեմ խաղերում։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/16 հկտ
«Բրենտֆորդ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ