«Բրենտֆորդ» – «Արսենալ»․ ԱՊԼ-ի նորեկն անակնկա՞լ կմատուցի

23:00, 13 օգս 2021
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղում «Արսենալը» կհյուրընկալվի Պրեմիեր լիգայի նորեկ «Բրենտֆորդին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերն էլ գոլ կխփեն։

«Բրենտֆորդը» Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր երրորդ տեղը։ Թիմը փլեյ-օֆֆ փուլում հաղթեց «Սուոնսիին» և «Բորնմութին»՝ 74 տարի անց նվաճելով Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Նախամրցաշրջանային փուլի 7 խաղերից 5-ում «Բրենտֆորդը» հաղթել է, 1 ոչ ոքի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պարտվել «Վեսթ Հեմին»։ Անգլիայի առաջնությունը գրավիչ է նրանով, որ անգամ համեստ ակումբները չեն վախենում ուժեղ մրցակիցներից։ Այդպես էլ կլինի այս խաղում։ Եվ, իրոք, ինչի՞ց վախենալ, երբ 74 տարի անց թիմը վերադարձել է Անգլիայի առաջնություն և մեկնարկային տուրում խաղալու է սեփական հարկի տակ։

«Արսենալը» նախամրցաշրջանային փուլի 6 խաղերից հաղթել է միայն 2-ում, պարտվել «Տոտենհեմին» և «Չելսիին»։ Թիմում խնդիրները բավականին շատ են։ «Արսենալը» ձեռք է բերել «Բրայթոնի» պաշտպան Բեն Ուայթին՝ ավելի քան 50 մլն եվրոյով։ Ուայթը լավ մրցաշրջան է անցկացրել «Բրայթոնում», սակայն նա միայնակ չի կարող կարգավորել «Արսենալի» պաշտպանության գծում տիրող քաոսը, որը նկատվում է վերջին տարիներին։

Թիմը լուրջ կորուստ ունի կիսապաշտպանության գծում։ Վնասվածք է ստացել Թոմաս Փարթին։ Վերջինիս բացակայությունը մեծ խնդիրներ է ստեղծել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի համար։ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լյակազեթի մարզավիճակն էլ չի գոհացնում։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որը Vbet-ը գնահատում է 1․72 գործակցով։

 

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/13 օգս
«Բրենտֆորդ» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ