Բրազիլիայի Ա սերիա: Էքսպրես խաղադրույք
«Բոթաֆոգո» – «ՌԲ Բրագանտինո»
«Բոթաֆոգոն» շարունակում է հաղթարշավը և կարևոր չէ, թե ով է մարզում թիմը: Կասալան հիանալի ինտեգրվեց ակումբին և արդեն 2:0 հաշվով երեք անընդմեջ հաղթանակ է տարել: «Բոթաֆոգոն» 10 միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սուդամերիկայի գավաթի խաղարկությունում այս կոլեկտիվն արդեն դուրս է եկել 1/16 եզրափակիչ ու «Պատրոնատոյին» հաղթել է դիմակայության առաջին խաղում:
«ՌԲ Բրագանտինոն» Ա սերիայում վեցերորդն է: Թիմը 7 խաղից բաղկացած անպարտելի շարք ունի: Խաղի գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքն աշխատել է նախորդ 10 խաղից 7-ում: «Բրագանտինոն» նախորդ 5 խաղում ընդամենը 1 գոլ է բաց թողել:
Երկու թիմերն էլ արդյունավետ ֆուտբոլ են չեն խաղում: Առաջարկում եմ երկրորդ խաղակեսի գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքը:
«Կրուզեյրո» – «Կորիտիբա»
«Կրուզեյրոն» Պեպեի օրոք տանն այնքան էլ լավ չի խաղում: Թիմը 4 հաղթանակ և 5 պարտություն ունի: «Կրուզեյրոյի» մասնակցությամբ 10 խաղից 9-ում աշխատել է խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը: Նվազագույնը մեկ անգամ գոլ խփել հաջողվել է անցկացրած խաղերից գրեթե կեսում: Իսկ երկրորդ խաղակեսում գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքն աշխատել է բոլոր 10 հանդիպումներում:
«Կորիտիբան» 18-րդն է: Այս արդյունքն ակումբի ղեկավարությանը ստիպեց փոխել գլխավոր մարզչին: Անտոնի Կառլոս Զագոյի փոխարեն եկավ Տյագո Կոսլոսկին և անմիջապես 2 հաղթանակ տարավ: Երկրորդ խաղակեսում գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքն այս թիմի դեպքում աշխատել է 10 մրցավեճից 7-ում:
Թիմերը նախորդ անգամ հանդիպել էին 2021-ին: Այդ ժամանակ «Կրուզեյրոն» հաղթել էր 3:0 հաշվով: Այստեղ նույնպես ընտրում եմ երկրորդ խաղակեսի գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքը:
«Ֆլումինենսե» – «Ֆլամենգո»
«Ֆլումինենսեն» Ա սերիայում չորրորդն է: Պետք է նշել, որ թիմը տանը 17 անընդմեջ խաղում ոչ մի պարտություն չի կրել: Ընդ որում, «Ֆլուն» ունի 13 հաղթանակ, որից 10-ում հաղթել է 2 և ավելի գոլի տարբերությամբ: Տանը «Ֆլումինենսեն» հիանալի է խաղում:
Կողմերն այս մրցաշրջանում «Վայրի ցուլերի» դաշտում հանդիպել են 2 անգամ: Մի դեպքում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ մյուսում «Ֆլումինենսեն» հաղթել է 4:1 հաշվով:
«Ֆլամենգոն» մեկ խաղ ավելի է անցկացրել և աղյուսակում երկրորդն է: Թիմը «Ֆլումինենսեից» երկու միավոր ավելի ունի: «Ֆլամենգոն» նույնպես լավ վիճակում է, իսկ նախորդ 17 խաղում ընդամենը 1 անգամ է պարտվել: Նոր մարզիչ Խորխե Սամպաոլիի գլխավորությամբ «Ֆլամենգոն» արտագնա 11 խաղում ընդամենը 4 հաղթանակ է տարել:
Առաջարկում եմ «Ֆլումինենսեի» (-1) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: