Բրազիլիա – Շվեյցարիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 28 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Բրազիլիա – Շվեյցարիա աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խմբային փուլի առաջին խաղում բրազիլացիները բավական հեշտ հաղթանակ տարան Սերբիայի հավաքականի նկատմամբ՝ ցույց տալով իրենց չեմպիոնոական նկրտումները։ Պետք է լինենք անկեղծ, առաջին տուրի արդյունքներով իսկապես տպավորեց միայն Բրազիլիան։ Ճիշտ է Ֆրանսիան նույնպես հաղթեց, բայց Բրազիլիայի հավաքականն իր կազմով, մոտիվացիայով ստանձնել է գլխավոր ֆավորիտի դերը։

Զարմանալի է, որ Բրազիլիա — Սերբիա խաղի ելքը վճռեց Ռիշարլիսոնի դուբլը։ Շատերը չէին սպասում, որ Ռիշարլիսոնը կլինի մեկնարկային կազմում։

Շվեյցարիայի հավաքականն առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթեց Կամերունին։ Հետաքրքիր է այն, որ խաղի միակ գոլը խփեց ծագումով կամերունցի Բրիլ Էմբոլոն։ Շվեյցարացիներն իսկապես չտպավորեցին և դժվարանում եմ ասել, թե ինչպես են նրանք դիմակայելու բրազիլիացիներին։ Այս հավաքականները միմյանց հետ խաղացել են նախորդ Մունդիալի ժամանակ։ Այն ժամանակ Շվեյցարիան ավելի ուժեղ էր, քան հիմա։

Ենթադրում եմ, որ այս խաղում բրազիլացիները նորից դաշտ են դուրս գալու նոմինալ 4 հարձակվողով և առանց դժվարության հաղթանակ են տանելու։

Ընտրում եմ Բրազիլիայի հավաքականի ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 2․38 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/28 նյմ
Բրազիլիա – Շվեյցարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ