Բրազիլիա – Սերբիա: Էմանուել Ադեբայորի կանխատեսումը

23:00, 24 նյմ 2022
«Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի», «Արսենալի», «Տոտենհեմի» ու Տոգոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էմանուել Ադեբայորը կանխատեսում է արել Բրազիլիա – Սերբիա ԱԱ-2022-ի խմբային փուլի G խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Բրազիլիայի հավաքականի կազմում համաշխարհային մակարդակի շատ աստղեր կան: Բայց թիմի առանցքային դեմքը Նեյմարն է, որն այս Մունդիալում կարող է գերազանցել ֆուտբոլի արքա Պելեի ռեկորդը: ՊՍԺ-ի աստղին 2 գոլ է մնացել, որպեսզի  հավաքականի կազմում 77 գոլով հավասարվի Պելեին:

Բրազիլիան էլիտար թիմ է, որն ի զորու է նվաճել աշխարհի գավաթը: Բրազիլիան եզրափակիչում չի խաղացել 2002-ից հետո: Նեյմարն ու ընկերները լուրջ զինանոց և փորձ ունեն: Որակավորման փուլում պենտակամպիոնները ոչ մի պարտություն չեն կրել՝ խփելով 40 գոլ և բաց թողնելով 5-ը:

Սերբիան նախորդ 2 առաջնություններում չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: Բայց Վլախովիչի, Տադիչի, Միտրովիչի և Միլինկովիչ-Սավիչի հետ այս թիմը լուրջ մրցակից է ցանկացած հավաքականի համար:

Բրազիլացիներն իրենց հզոր գրոհներով մեծ խնդիրներ կստեղծեն սերբերի համար: Կարծում եմ՝ 2 և ավելի գոլ կտեսնենք այս խաղում:

Ընտրում եմ Բրազիլիայի (-1.5) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/24 նյմ
Բրազիլիա – Սերբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ