Բրազիլիա – Սենեգալ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Բրազիլիայի հավաքականը 3 օր առաջ կայացած ընկերական խաղում 4։1 հաշվով հաղթել է Գվինեայի թիմին։ Բրազիլացիները խաղադաշտ էին դուրս եկել մարտական կազմով․ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Կազեմիրոն, Միլիտաոն, Էդերսոնը խաղն սկսել էին մեկնարկային րոպեներից։
Լատինամերիկյան թիմերը դեռ ընտրական մրցաշարի չեն մասնակցում և այս ընթացքում ընկերական խաղեր են անցկացնում։ Վերջերս տեղեկություն եղավ, որ 2024 թվականից Բրազիլիայի հավաքականը կգլխավորի Կառլո Անչելոտին, իսկ մինչև այդ թիմը ղեկավարում է Ռամոն Մենեզեսը։
Ընկերական խաղերում միշտ էլ պետք է գոլեր սպասել։ Բրազիլիայի հավաքականի մի շարք խաղացողներ կփորձեն օգտվել այս հնարավորությունից, որպեսզի ցուցադրեն իրենց լավագույն որակները։ Սենեգալի հավաքականի խաղացողներն էլ ճնշման տակ չեն լինի, քանի որ սա ընկերական հանդիպում է և կփորձեն գեղեցիկ ու արդյունավետ խաղ ցուցադրել։ Կարծում եմ, որ աֆրիկյան հավաքականը բաց ֆուտբոլ կխաղա և չի փակվի սեփական տուգանային հրապարակում։
Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․97 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: