Բրազիլիա – Ուրուգվայ. Հյուրերը գոլ կխփեն

04:30, 15 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը կընդունի Ուրուգվային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն։

Բրազիլիան 10 խաղից հետո 28 միավորով առաջին տեղում է։ Տիտեի թիմն անպարտելի է այս ընտրական փուլում և 6 միավոր գերազանցում է 2-րդ տեղում ընթացող Արգենտինային։ Թիմերը միմյանց դեմ հանդիպումը դեռ պետք է անցկացնեն։ Բրազիլացիները հասկանում են, որ սխալվելու իրավունք չունեն թե՛ այդ, թե՛ մինչև այդ սպասվող խաղերում։

Ուրուգվայն ավելի բարդ իրավիճակում է։ Նախորդ տուրում թիմը պարտվեց Արգենտինային, իսկ մինչև այդ էլ ոչ ոքի էր խաղացել Կոլումբիայի հետ։

Ուրուգվայը 16 միավորով 4-րդ տեղում է և 1 միավորով է գերազանցում Կոլումբիայի հավաքականին։ Կարծում եմ՝ Օսկար Տաբարեսի թիմն այս խաղում առաջին հերթին կփորձի լավ գործել պաշտպանությունում։ Ցանկացած ոչ ոքի՝ անգամ գոլազուրկ, լավ արդյունք կլինի Ուրուգվայի համար։ Այլ հարց է, թե արդյոք թիմը կարող է անառիկ պահել դարպասը բրազիլացիների դեմ խաղում։ Բրազիլիան 10 խաղում 22 գոլ է խփել։

Նախորդ տուրում Ուրուգվայի կազմում բացակայում էր Խոսե Մարիա Խիմենեսը, որին փոխարինել էր կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ Արդյունքում՝ 0։3 հաշվով պարտություն Արգենտինայից։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Ուրուգվայը չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը, իսկ դա նշանակում է, որ պետք է ռիսկի դիմել, գրոհել։ Թիմում են թե՛ Լուիս Սուարեսը, թե՛ Էդինսոն Կավանին։

Բրազիլացիների դեպքում էլ պետք չէ մտածել, որ անպարտելիության շարքը հավերժ է լինելու։ Եթե ֆուտբոլիստները թերագնահատեն մրցակցին այս խաղում, իսկ դա հավանական է, քանի որ վերջին հանդիպումն է այս հավաքի ընթացքում և շատերը կցանկանան առանց վնասվածքների վերադառնալ իրենց ակումբներ, ապա Ուրուգվայը նաև հաղթելու շանս կունենա։

Ընտրում եմ՝ Ուրուգվայը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․91 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
04:30/15 հկտ
Բրազիլիա – Ուրուգվայ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ