Բրազիլիա – Ուրուգվայ․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

04:30, 15 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Բրազիլիա – Ուրուգվայ ԱԱ-2022 որակավորման փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բրազիլիայի հավաքականը 10 խաղից հետո ընթանում է առանց պարտության և վստահ գլխավորում է հարավամերիկյան ընտրական խումբը։

Կիրակի Տիտեի թիմն ընթացիկ մրցաշարում առաջին միավորները կորցրեց։ Կոլումբիայի հավաքականի հետ մրցավեճում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ Դրանով ավարտվեց «Սելեսաոյի»՝ 9 խաղից բաղկացած հաղթական շարքը։ Սակայն դա այնքան էլ մտահոգիչ չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Պենտակամպիոնների» գերաստղ Նեյմարը կոլումբացիների հետ խաղում 15 սխալ փոխանցում կատարեց և ոչ մի օգտակար գործողությամբ աչքի չընկավ։

Բրազիլացիներն, ամենայն հավանականությամբ, մտովի արդեն Քաթարում են, թիմը չափից ավելի ինքնավստահ է, իսկ դա լավ բան չի խոստանում։ Ուրուգվայի հետ հանդիպումը լավ առիթ է սթափվելու համար։

Ուրուգվայի հավաքականը խմբում 4-րդն է։ Նախորդ տուրում Օսկար Տաբարեսի թիմը 0։3 հաշվով պարտվեց արգենտինացիներին։  Ուրուգվայի հավաքականն այլևս այն չէ։ Կորել է թիմի երբեմնի փայլը, Սուարեսն ու ընկերները չափից ավելի հեշտ են միավորներ բաժանում։

Բրազիլիան խաղալու է տանը։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ աշխարհի հնգակի չեմպիոնը տնային վերջին 4 հանդիպումներում միայն հաղթանակներ է տարել և ոչ մի գոլ բաց չի թողել, ապա այս դիմակայության ֆավորիտի հետ կապված կասկած չի առաջանա։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հյուրերի հարձակման ներուժը՝ ես ռիսկի կգնամ և կընտրեմ Բրազիլիան կհաղթի ու 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4.10 գայթակղիչ գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
04:30/15 հկտ
Բրազիլիա – Ուրուգվայ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ