Բրազիլիա – Կոլումբիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

05:00, 03 հլս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Բրազիլիա – Կոլումբիա Ամերիկայի գավաթի խաղարկության D խմբի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կոլումբիան 2 հաղթանակ է տարել և ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։ Բրազիլիան 4 միավորով 2-րդ տեղում է։ Հաղթանակի դեպքում բրազիլացիները խմբից դուրս կգան առաջին տեղով։ Բնականաբար, 2 թիմերն էլ կցանկանան զբաղեցնել առաջին տեղը, բայց ավելի կարևոր է փլեյ-օֆֆի ուղեգիր վաստակելը։ Եթե Բրազիլիան պարտվի, իսկ Կոստա Ռիկան հաղթի Պարագվային, ապա բրազիլացիները կզբաղեցնեն 3-րդ տեղը։ Իհարկե, դա կատարյալ ձախողում կլինի։

Կարծում եմ, որ Բրազիլիայի հավաքականը շատ ակտիվ կսկսի խաղը։ Կոլումբիայի մարզչական շտաբը հանգստի հնարավորություն կտա առաջատարներին, բայց ինձ չի թվում, որ փոխարինողներն ավելի վատ հանդես կգան։ Նման մրցաշարերում բոլորն են մոտիվացված և սպասում են իրենց շանսին։

Կոլումբիան 10 անընդեջ հաղթանակ է տարել։ Դա է պատճառը, որ այնքան էլ վստահ չեմ բրազիլացիների հաղթանակին։ Ինձ դուր է գալիս 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․98 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ամերիկայի գավաթ
05:00/3 հլս
Բրազիլիա – Կոլումբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ