Բրազիլիա – Կոլումբիա․ կանխատեսում

04:30, 12 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան մրցաշարի 13-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը կընդունի Կոլումբիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

Բրազիլիայի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 31 միավորով։ Տիտեի գլխավորած թիմը 11 խաղում 10 հաղթանակ է տարել և 6 միավորով գերազանցում է Արգետենիային։ Միակ հավաքականը, որը կարողացել է չպարտվել բրազիլացիներին, հենց Կոլումբիան է։ Հոկտեմբերի 10-ին կողմերը գոլազուրկ ոչ ոքի են խաղացել։ Հարկ է նշել, որ Բրազիլիան հաղթել է վերջին 5 տնային խաղերում և բաց թողել ընդամենը 1 գնդակ։

Կոլումբիայի հավաքականի համար ԱԱ-2022-ի ընտրական փուլի վճռորոշ խաղերը դեռևս առջևում են։ Ռեյնալդո Ռուեդայի գլխավորած հավաքականը 12 խաղից հետո 16 միավորով 4-րդ տեղում է։ Հոկտեմբերին կայացած 3 խաղերն էլ՝ Ուրուգվայի, Բրազիլիայի և Էկվադորի հետ, ավարտվել են 0։0 հաշվով։ Յուրահատուկ ցուցանիշ է։

Ընթացիկ ընտրական փուլի արտագնա 6 խաղերից Կոլումբիան հաղթել է միայն 1-ը։ Ամենայն հավանականությամբ, Բրազիլիայի դեմ խաղում էլ Կոլումբիան կփորձի խաղալ երկրորդ համարով։ Բրազիլիան էլ իր հերթին կարող է իրենց թույլ տալ փոփոխություններ կատարել թիմի կազմում։

Ռիսկի չեմ դիմի խաղի ելքը կանխատեսելու վերաբերյալ։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․86 գործակցով։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
04:30/12 նյմ
Բրազիլիա – Կոլումբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ