Բրազիլիա – Գերմանիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

00:30, 21 օգս 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի տղամարդկանց եզրափակիչ Բրազիլիա — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ օլիմպիական ոսկե մեդալները կնվաճեն գերմանացիները:

Օլիմպիական խաղերի եզրափակչում կմրցեն Բրազիլիան ու Գերմանիան: Թիմերից յուրաքանչյուրն իր սուպերմոտիվացիան ունի: Գերմանիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը միաժամանակ հաղթում է կանանց և տղամարդկանց օլիմպիական ֆուտբոլի մրցաշարում: Բրազիլիան երբեք չի հաղթել օլիմպիական խաղերում: Այդ պատճառով էլ բրազիլացիները մոտիվացված են: Նրանք Լոնդոնում շատ էին սպասում ոսկե մեդալների, բայց չստացվեց: Հաջողությունը նրանցից երես թեքեց: Հիմա Բրազիլիան խաղում է տանը և ուզում է ռևանշ վերցնել Գերմանիայից, չնայած սա օլիմպիական հավաքականն է, աշխարհի առաջնությունունից 2 տարի անց:

Կարծում եմ, որ Բրազիլիան չի կարող ողջ մրցաշարը զրոյի վրա անցկացնել: Թիմը դեռ բաց չի թողել: Գերմանիան կփորձի օգտվել տանտերերի ավելորդ հույզերից: Կարծում եմ, որ Գերմանիան կհաղթի Օլիմպիադան: Վստահ չեմ, որ դա տեղի կունենա հիմնական ժամանակում: Ընտրում եմ «Գերմանիան կհաղթի օլիմպիական խաղերում» խաղադրույքը: Գործակիցը 2,5 է: Կարծում եմ՝ վատ չէ:

Օրդինար: Պարտված
Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, տղամարդկանց եզրափակիչ
00:30/21 օգս
Բրազիլիա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ