Բրազիլիա – Էկվադոր: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

05:00, 07 սպտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Բրազիլիա – Էկվադոր ԱԱ-2026-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բրազիլիայի հավաքականը պարտվել է ընտրական փուլի վերջին 3 խաղերում՝ Ուրուգվային, Կոլումբիային և Արգենտինային։ Թիմը 6 խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։ Էկվադորի հավաքականը 6 խաղում ընդամենը 1 պարտություն է կրել և 8 միավորով 4-րդ տեղում է։ Պետք է նշել, որ թիմից 3 միավոր է հանվել։

Բրազիլացիները պետք է վստահ հաղթանակ տանեն այս խաղում, այլապես լուրջ խնդիրների կարող են բախվել։ Կադրային առումով բրազիլացիները խնդիրներ չունեն, սակայն դժվար է ասել, թե ինչն է վատ արդյունքների պատճառը։

Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո բրազիլացիները պետք է կենտրոնանան ԱԱ-2026-ի ընտրական փուլի վրա։ Առջևում դեռ շատ խաղեր կան։ Իրավիճակը շտկել հնարավոր է։

Ենթադրում եմ, որ տնային խաղում բրազիլացիները վերջապես հաղթանակ կտանեն։ Ընտրում եմ Բրազիլիայի ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․61 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
ԱԱ-2026
05:00/7 սպտ
Բրազիլիա – Էկվադոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ