«Բրայթոն» – «Քրիսթալ Փելաս»․ Դենիս Կազանսկիի կանխատեսումը

23:55, 13 հնվ 2022
Հանրահայտ մարզական մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել «Բրայթոն» – «Քրիսթալ Փելաս» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բավականին հետաքրքիր դերբի է մեզ սպասում։ «Քրիսթալ Փելասը» թիմ է, որը շատ գոլ է բաց թողնում (30 գոլ)։ Սակայն, եթե նայենք xG ցուցանիշին և այն պահերին, որոնք թիմը թույլ է տալիս պաշտպանությունում, ապա այդ առումով «Քրիսթալ Փելասն» Անգլիայի 5 լավագույն թիմերի շարքում է։ 

Իհարկե, զգացվում է Պատրիկ Վիեյրայի կատարած աշխատանքը։ Ֆրանսիացի մասնագետի կոլեկտիվը կայուն խաղ է ցուցադրում և հստակ է գործում պաշտպանությունում, իսկ դա նշանակում է, որ խաղը գոլառատ չի լինելու։ 

«Բրայթոնը» վերջին հանդիպումներում զարմացնում է։ Թիմը բավականին որակյալ ֆուտբոլ խաղ ցուցադրեց «Չելսիի» հետ մրցավեճում և կարողացավ ոչ ոքի կորզել։ Հետո Անգլիայի գավաթում գերազանց խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ։ «Բրայթոնը», իրոք, լավ վիճակում է մոտենում այս դիմակայությանը։ 

Այս մրցավեճում 2 թիմերը մտածելու են չպարտվելու և իրենց դիրքերը պահելու մասին։ 

Ենթադրում եմ, որ այս հանդիպումը կավարտվի ոչ ոքի արդյունքով։ 

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
23:55/13 հնվ
«Բրայթոն» – «Քրիսթալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ