«Բրայթոն» – «Արսենալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 05 ապր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բրայթոն» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Արսենալը» 68 միավորով 2-րդ տեղում է։ Թիմը 2 միավորով հետ է «Լիվերպուլից»։ Նախորդ 2 խաղերում «Զինագործները» գոլ բաց չեն թողել։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ «Լութոնին» լոնդոնյան ակումբը հաղթել է 2։0։

Ինձ թվում է՝ ժամանակն է, որ «Արսենալը» գոլ բաց թողնի։ Կարծում եմ, որ տնային խաղում «Բրայթոնը» կկարողանա ընդհատել «Արսենալի» «չոր» հանդիպումների շարքը։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմը շատ լավ է գործում հարձակման գծում։ Եվ այն փաստը, որ թիմի նախորդ խաղն ավարտվել է 0։0 հաշվով, ստիպում է մտածել, որ տնային խաղում «Բրայթոնը» խաղադաշտից չի հեռանա առանց գոլ խփելու։

Իհարկե, ֆավորիտ է համարվում «Արսենալը», որը պայքարում է չեմպիոնության համար։ Արտետայի գլխավորած թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Կարծում եմ, որ թիմը մեծ ուժեր է ծախսել նախորդ 2 խաղերում։ Բացի այդ, առջևում «Բավարիայի» հետ առաջին խաղն է Չեմպիոնների լիգայում և «Արսենալը» կփորձի խնայել ուժերն այդ հանդիպման համար։

Իմ կանխատեսումն է «Բրայթոնի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 2․08 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/5 ապր
«Բրայթոն» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ