«Բոսթոն Սելթիկս» – «Գոլդեն Սթեյթ»: Կանխատեսում

05:00, 17 հնս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Բոսթոն Սելթիկս» – «Գոլդեն Սթեյթ» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի վեցերորդ հանդիպման վերաբերյալ։

«Բոսթոն»

Ինչպես ցույց տվեց հինգերորդ խաղը, Ստեֆեն Կարիին փակելը բավական չէ հաջողության հասնելու համար: «Բոսթոնի» պաշտպանությունը չկարողացավ լուծել Ուիգինսի և Թոմփսոնի խնդիրը, իսկ Ջեյլեն Բրաունը կրկին անվստահ խաղաց: Բացի այդ, եզրափակիչ սերիայում Տեյտումը ոչ մի անգամ 27 միավոր չի հավաքել, իսկ Հորֆորդի օգնությունն առայժմ համեստ է: Չպետք է մոռանալ, որ տանը «Բոսթոնը» վատ է խաղում փլեյ-օֆֆում, բայց «Կանաչները» միայն մեկ անգամ են երկու անընդմեջ խաղում պարտվել, իսկ տանը նման բան դեռ տեղի չի ունեցել։ Պարզ է, որ «Կելտերի» տրամադրվածությունը բարձր է լինելու, դրան գումարած՝ անհաջող խաղից հետո ավելացնելու ներուժ կա: Ամեն դեպքում, մրցակիցը դժվար թե ցանկանա եզրափակիչ շարքը տեղափոխել 7-րդ խաղ:

«Գոլդեն Սթեյթ»

Ստեֆեն Կարին 3 միավորանոց 9 նետում է փչացրել: Ուիգիսը հավաքել է 26 միավոր և կատարել է 13 խլում, բայց 6 անգամ վրիպել է: Ընթացիկ եզրափակիչ սերիայում «Գոլդեն Սթեյթը» պաշտպանությունում այնքան էլ վատ չի գործում: Թիմը 3 անգամ թույլ չի տվել «Բոսթոնին» 100 միավոր վաստակել: Ամեն դեպքում, անհաջող խաղից հետո Կարին հավանաբար կփորձի ուղղվել ու ցույց տալ այն մակարդակը, որը բոլորը տեսան 4-րդ խաղում: Եթե Ուիգինսը չկորցնի կենտրոնացվածությունը, իսկ հարձակման փուլում Քլեյ Թոմփսոնը ժամանակին հասնի օգնության, ապա հյուրերը հաջողության հասնելու շանս կունենան:

Կանխատեսում

Այս փուլում «Բոսթոնը» սեփական երկրպագուների աջակցությամբ պետք է որ մոտիվացիայի խնդիր չունենա: Բայց հաղթաթղթի պակաս չունի նաև «Ուորիորզը»: Այնպես որ, թիմերի շանսերը հավասար են: Չնայած՝ «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս վերջին 6 խաղից 4-ում պարտվել է:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ «Գոլդեն Սթեյթի» (+5) ֆորա խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
NBA
05:00/17 հնս
«Բոսթոն Սելթիկս» – «Գոլդեն Սթեյթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ