«Բորուսիա» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 10 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բորուսիա» — «Սևիլիա» պատասխան խաղի վերաբերյալ

Ինչպես և ակնկալվում էր «Բորուսիայի» և «Սևիլիայի» մասնակցությամբ առաջին հանդիպումը դարձավ ամենաարդյունավետներից մեկը։ Երկու թիմերն էլ սիրում են գրոհել, գոլեր խփել, բաց թողնել պաշտպանությունը ու երկրպագուներին պարգևել դինամիկ ու լարված ֆուտբոլ։ Ի վերջո, այստեղ պետք է հարցնել. ո՞ւմ է հարկավոր տիտղոս 0 1-0-ներով ու 0 ֆուտբոլով։ Իհարկե, կան այդպիսի երկրպագուներ, բայց ճնշող մեծամասնությունն այլ կարծիքի է։ Ու այդ երկրպագուներն ու անկախ փորձագետներն ակնկալում են, որ «Սիգնալ Իդունա Պարկում» «Դորտմունդն» ու «Սևիլիան» գոլային հրավառությունը կշարունակեն։

Արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ «Բորուսիան» իր գոլերի մեծամասնությունը խփում է առաջին կեսում, իսկ երկրորդում՝ երբ պահանջվում է, կամ երբ ստացվում է։ Չնայած կոնկրետ այս մրցաշարում անհանգստանալու կարիք գրեթե չկա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՈւԵՖԱ-ի մրցաշարերի վերջին 15 խաղերից 14-ում եթե «Բորուսիան» հաղթել է առաջին դիմակայությունում, անցել է հաջորդ փուլ։

«Սևիլիայի» հոգեբանական գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում։ Ներառյալ «Դորտմունդի» հետ խաղը, անդալուսցիները վերջին 5 խաղերից 4-ում պարտվել են, ընդ որում՝ դրանցից 3-ն անընդմեջ։ Սա «Սևիլիայի» վատագույն ցուցանիշն է վերջին 2 տարվա ընթացքում։ Յուլեն Լոպետեգին կազմի հետ լուրջ խնդիրներ չունի, սակայն թիմին պակասում է կամքի ուժը։ Արդյունավետություն էլ չէր խանգարի։ Վերջին 3 խաղում «Սևիլիան» խփել է 1 գնդակ՝ սեփական դարպասն ունդունելով 7-ը։

«Սևիլիայի» բացականերից հիշատակման է արժանի միայն Ժյուլ Կունդեն, իսկ «Դորմունդի» մի ամբողջ կազմ ստիպված խաղին պետք է հետևի տրիբունայից կամ հեռուստացույցով։ Դեռևս հունիսից լազարեթում է ծնկի ծանր վնասվածք ստացած Մարսել Շմելցերը։ Բայց առանց նրա թիմն արդեն սովորել է։ Այ բժշկական անձնակազմի հայտնած բոթը լուրջ հարված է հիմնական կազմին. Վերջին 8 խաղում 6 գոլ խփած Ջեյդոն Սանչոն ու Ռաֆայել Գերեյրուն դաշտ դուրս գալ չեն կարողանա։ Բայց ինչպես ասում են, «Հալանդը եթե կա, էլ ի՞նչ մտածելու բան կա»։

Ենթադրում եմ, որ այս անգամ ևս համառ պայքար կգնա։ Հաշվի առնելով «Դորտմունդի» կորուստները, «Սևիլիան» կփորձի ամբողջ 90 րոպեի ընթացքում լարվածության մեջ պահել «մեղուների» պաշտպանությունը։ Չի բացառվում, որ առաջին կեսում «Սևիլիան» 1 գոլ կխփի, բայց ենթադրում եմ, որ գոլերի մեծամասնությունը կլինի երկրորդ կեսում։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/10 մրտ
Боруссия Дортмунд - Севилья
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ