«Բորուսիա» – «Ռեալ»: Կանխատեսում և խաղադրույք
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տարբերվում է մյուս խաղերից, սակայն այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 4-ը, որոնք տեղի են ունեցել 2016 և 2017 թվականներին, գոլառատ են եղել։ 4 խաղերից յուրաքանչյուրում նվազագույնը 4 գոլ է խփվել։
Դորտմունդի «Բորուսիան» 11 տարի անց նորից «Ուեմբլիում» է, նորից Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ 2013 թվականին «Բավարիայի» հետ խաղում դորտմունդյան թիմը ֆավորիտ չէր։ Նույն իրավիճակն է նաև հիմա։ Այդ խաղում «Բավարիան» հաղթել էր 2։1 հաշվով։
Կարծում եմ, որ այս խաղում դորտմունդցիները նույնպես նվազագույնը 1 գոլ կխփեն, բայց թե ինչ կլինի հետո, շատ դժվար է կռահելը։ Ընտրում եմ 1-ին կեսում Դորտմունդի «Բորուսիայի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 2․56 գործակցով։ Ինձ թվում է, որ Էդին Թերզիչի գլխավորած թիմը փորձելու է անակնկալի բերել մրցակցին։
Ընտրում եմ նաև Դորտմունդի «Բորուսիան» չի պարտվի խաղադրույքը (1X)` 2.11 գործակցով։ Չի բացառվում, որ խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ։ Եվ, իհարկե, Մարկոս Ռոյսը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 6․00 գործակցով։ Սա նրա վերջին խաղն է լինելու գերմանական թիմի կազմում։
Ինչո՞ւ ոչ մի բառ չնշեցի «Ռեալի» մասին։ Այն պատճառով, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 14-ակի հաղթող է։ Ի՞նչ պետք է ասել այս թիմի մասին, որ ավելի ազդեցիկ լինի։ Ինչպես նշել էր Կառլո Անչելոտին․ «Խոսելուն է մեղավոր, որ հիմա թիմն արձակուրդում չէ»։
Հենց Խոսելուի՝ «Բավարիայի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղի վերջնամասում դուբլն էլ դուրս բերեց մադրիդյան թիմին եզրափակիչ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: