«Բորուսիա Մ․» – «Բորուսիա Դ․»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքը շարունակվում է. նախորդ տուրում և՛ Մյունխենի «Բավարիան», և՛ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեցին իրենց մրցակիցներին՝ պահպանելով 1 միավորի տարբերությունը միմյանց նկատմամբ: 32-րդ տուրը կարող է վճռորոշ լինել չեմպիոնական մրցավազքում, քանի որ ոսկե մեդալների հավակնորդները մրցելու են իրենց սկզբունքային մրցակիցների հետ. Ռոյսն ու ընկերները մրցելու են «Բորուսիաների» դերբիում, իսկ «Բավարիայի» Ռևիերդերբիի շրջանակում կմրցի «Շալկեի» հետ:
Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենալու «Ալիանց արենայում», դորտմունդցիները գիտեն՝ մրցավազքում մնալու համար պետք է առավելագույն միավորներ հավաքել: Բարեբախտաբար նրանց համար, այս պահին արդյունավետության հետ որևէ խնդիր չկա՝ 11 անընդմեջ գոլ 3 խաղում: Սակայն ստաբիլության տեսանկյունից կան խնդիրներ. «Բոխումի» և «Շտուտգարտի» հետ խաղում թիմը չի կարողացել հաղթել: Ընդ որում՝ «Շտուտգարտին» չհաղթելը կարելի է համարել ձախողում, քանի որ 10 հոգով խաղացող մրցակիցը կարողացավ վերադառնալ խաղ ու խուսափել պարտությունից՝ 3։3:
Մյոնխենգլադբախցիների համար այս մրցաշրջանը լավագույնը չէր: Ունենալով բավական ուժեղ կազմ՝ Դանիել Ֆարկեի թիմը զբաղեցնում է 10-րդ տեղը: Թիմին հավասրապես 9 միավոր է բաժանում եվրագավաթ դուրս բերող 6-րդ և 2-րդ Բունդեսլիգա ուղարկող 17-րդ տեղից: Ու այդ 9 միավորը կորցնելը «Գլադբախի» համար ամենևին էլ բարդ չէ: Մինչև նախորդ տուրում «Բոխումի» նկատմամբ հաղթանակը, թիմը 3 խաղում կրել էր 2 պարտություն և 1 հանդիպում ավարտել էր ոչ-ոքի:
Դորտմունդցի Դոնել Մալենը 7 գոլ է խփել իր վերջին 7 հանդիպումներում: Բացի դրանից, այս խաղում աչքի ընկնելու դեպքում իր գոլային հաջողությունը տնային խաղերում կհասցնի 6 անընդմեջի: Սակայն մրցակցի կազմում էլ կա ոչ պակաս հետաքրքիր կերպար՝ Յոնաս Հոֆմանը. «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը նախորդ խաղից հետո իր ակտիվում ունի գրանցած 10+8: Ու ևս մեկ փաստ, որը վկայելու է գոլային ֆիերիայի մասին. «Դորտմունդը» 2023 օրացուցային տարում ավելի շատ գոլեր էր խփել առաջնությունում (48), քան Եվրոպայի թոփ-5 լիգաների ցանկացած թիմ: Ենթադրում եմ, որ երկուստեք գոլային խաղի պարագայում «Մեղուներն» ավելի ուժեղ կգտնվեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: