«Բորուսիա Մ.» – «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 13 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Բավարիա» Գերմանիայի առաջնության առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Եվրոպական մեծ ֆուտբոլը վերջապես վերադառնում է։ Ավանդույթի համաձայն՝ բոլորից շուտ աշխարհի ամենամասսայական սպորտաձևի սիրահարներին շտապում է ուրախացնել Բունդեսլիգան։ Գերմանիայի առաջնության բացման խաղում իր չեմպիոնական հավակնությունները պետք է ցույց տա «Բավարիան»։ Բայց մրցակիցն ամենևին էլ հեշտ չէ. Մյոնխենգլադբախի «Բորուսիան» երբեք էլ հարմար մրցակից չի եղել Գերմանիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնի համար։

Վերջին տարիներին արդյունքներով սովորաբար հիացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նախորդ մրցաշրջանում հիասթափեցրեց և չկարողացավ գրավել եվրագավաթային որևէ տեղ՝ հետ մնալով նույնիսկ «Ունիոն Բեռլինից»։ Այս տարի, ամենայն հավանականությամբ, լուրջ արդյունք ակնկալել պետք չէ. տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ լուրջ գումար նոր ֆուտբոլիստների ձեռքբերման վրա չի ծախսվել։ Առանձնապես ոչինչ չի փոխվել։ Միայն Մարկո Ռոզեի փոխարեն թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ավստրիացի Ադի Հյուտերը։ Նա ավելի ուղղահայաց ֆուտբոլի ջատագով է, և թիմ է բերել նոր տակտիկական լուծումներ՝ ի դեմ 4-3-3 սխեմայի։ Տեսնենք՝ ինչպես կազդեն այս փոփոխություններն ու նորամուծությունները թիմի խաղի վրա։

«Բավարիայում» փոփոխություններն ավելի էական են։ Նախ այլևս չկա Հանսի Ֆլիկը, որը կգլխավորի Գերմանիայի հավաքականը։ Նրա փոխարեն մարզչի ղեկը ստանձնել է նորարար ու երիտասարդ Յուլիան Նագելսմանը, որի մասին արդեն շատ է ասվել ու գրվել։ Նրա առջև լուրջ պարտականություն է դրված. «Բավարիան» վաղուց չի համարվում երիտասարդ թիմ, անհրաժեշտ է սկսել սերնդափոխություն։ Նոյերը, Լևանդովսկին, Մյուլերը վաղուց երիտասարդ չեն ու գուցե անցկացնում են իրենց կարիերայի վերջին ուժեղ մրցաշրջանը։ Նագելսմանի համար ղեկավարությունը ձեռք է բերել միայն Դայո Ուպամեկանոյին, փոխարենը բաց է թողել Ջերոմ Բոատենգին ու Դավիդ Ալաբային։ Ավստրիացու բացը լրացնելը լինելու է ամենաբարդ խնդիրը։

«Գլադբախը» միշտ էլ ակուր ընկույզ է եղել «Բավարիայի» համար։ Վերջին տարիներին չի եղել մրցաշրջան, որի ընթացքում մյունխենյան ակումբը տանի 2 հաղթանակ անընդմեջ։ Ամեն անգամ «Բորուսիան» «համը հանում է»։ Թիմերի միջև վերջին պաշտոնական խաղում «Բավարիան» ոչնչացրել է մրցակցին 6:0 հաշվով, սակայն այդ խաղում ոչինչ չէր որոշվում։ Իսկ մեկ ամիս առաջ անցկացվել է ընկերական խաղ, որտեղ թեպետ խաղում էին այս թիմերը, բայց դաշտում գտվող տղաների 90 տոկոսին վստահաբար չեք ճանաչում։ Այնպես որ, «Բավարիայի» պարտությունը 0:2 հաշվով բացարձակ հիմք չէ հավատալու, որ Բունդեսլիգայի առաջին խաղին Նագելսմանի թիմը պատրաստ չէ։

Ենթադրում եմ, որ, ինչպես միշտ, առաջին խաղում «Բավարիան» ցույց կտա ատամները ու կհաղթի։ Կհաղթի մեծ առավելությամբ։ Համենայնդեպս, խաղում գոլեր կլինեն։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
22:30/13 օգս
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ