«Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բավարիա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

20:30, 19 մրտ 2017
Viasat հեռուստաընկերության մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ երկու թիմերին էլ կհաջողվի աչքի ընկնել:

Այս տուրում «Լեյփցիգի» ջախջախումից հետո «Բավարիան» շատ լավ հասկանում է, որ չեմպիոնության համար ոչ մի պայքար արդեն չի լինի: Եվ միայն «Բավարիայից» է կախված, թե երբ կձևակերպի այդ չեմպիոնությունը:

Ինձ թվում է՝ այս խաղում «Բավարիայի» ֆուտբոլիստները դժվար 100 տոկոսով կենտրոնանան: Նրանք հիմա վերապրում են ՉԼ-ի վիճակահանությունը: Հնարավոր է՝ մյունխենցիները քառորդ եզրափակչում ավելի հեշտ մրցակցի հետ խաղալու հույսեր ունեին, իսկ արդյունքում դա «Ռեալն» է: «Բավարիայի» ֆուտբոլիստները հիանալի հասկանում են, որ առաջնությունում ամեն բան պարզ է, իսկ ՉԼ-ին պետք է պատրաստվել: Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ Մյոնխենգլադբախը պետք է համարձակ խաղա, հակառակ դեպքում ֆուտբոլասերները չեն հասկանա: Չգիտեմ՝ ինչպես կավարտվի հանդիպումը, բայց երկու կողմերից էլ գոլեր կլինեն: Ընտրում եմ 1,88 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն» բավական հետաքրքիր տարբերակը:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 25-րդ տուր
20:30/19 մրտ
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ