«Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բարսելոնա». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 28 սպտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ կատալոնացիները հաղթանակ կտանեն և միևնույն ժամանակ այդ խաղում առնվազն երեք գնդակ կխփվի: 

«Բարսելոնան» այս խաղում կլինի առանց Մեսսիի: Բայց առանց արգենտինացու էլ իսպանական թիմի կազմում կան գոլ խփող ֆուտբոլիստներ. Սուարեսը, Նեյմարը, Ռակիտիչը՝ այս բոլորը թոփ-մակարդակի խաղացողներ են:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան», ելնելով թիմի վերջին արդյունքներից, լավագույն մարզավիճակում չէ: Առաջնությունում միավորներ են կորցնում, Չեմպիոնների լիգայի առաջին տուրում ջախջախվեցին «Մանչեսթեր Սիթիի» կողմից:

Կարծում եմ՝ «Բարսելոնան» այստեղ կհաղթի: Կատալոնացիները մրցակցին գերազանցում են փորձով և խաղացողների մակարդակով: Միևնույն ժամանակ խաղն արդյունավետ կլինի: «Բարսելոնան» շատ է խփում, «Սելթիկը» նրանից միանգամից 7 գնդակ ստացավ: «Բորուսիան» չի տարբերվում հուսալի պաշտպանությամբ, բայց միևնույն ժամանակ գերմանացիները կարող են նաև իրենք գոլ խփել: Կարծում եմ՝ այս խաղում մենք հաստատ 3 գոլ կտեսնենք:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
22:45/28 սպտ
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ