«Բորուսիա Մ․» – «Բավարիա»․ կանխատեսում՝ գոլերի տոտալի վրա

22:30, 13 օգս 2021
Գերմանական Բունդեսլիգայի մեկնարկային տուրի առաջին խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կընդունի Մյունխենի «Բավարիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խառը գոլառատ կլինի։

Մեկնարկում է Գերմանիայի առաջնությունը։ Գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

«Բավարիան» սարսափելի արդյունքներ է գրանցել նախամրցաշրջանային փուլում։ Թիմն անցկացրած 4 ընկերական խաղերից որևէ մեկում հաղթանակ չի տարել՝ 1 ոչ ոքի և 3 պարտություն։ Ինչ-որ առումով դա հասկանալի է, քանի որ հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները մասնակցել էին Եվրո-2020-ին և ուշ են վերսկսել մարզումները։ Յուլիան Նագելսմանը, անկասկած, այդքան էլ լավ իրավիճակում չի հայտնվել, ինչի մասին անձամբ է խոստովանել «Նապոլիից» կրած պարտությունից հետո։ Գերմանիայի գործող չեմպիոնը կադրային խնդիրներ ունի։ Այս խաղին չեն մասնակցի միանգամից 3 եզրային պաշտպաններ՝ Ալֆոնսո Դևիսը, Բենժամեն Պավարը և Լուկա Էռնանդեսը։ Թիմից հեռացել է Դավիդ Ալաբան, որի փոխարեն մյունխենյան ակումբը ձեռք է բերել «Լեյպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյին։ Մյունխյան ակումբում չէ նաև Ժերոմ Բոատենգը։

Մյոնխենգլադբախի «Բորուսիայիում» էլ մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մարկո Ռոզեն այժմ մարզում է Դորտմունդի «Բորուսիան», իսկ Մյոնխենգլադբախի թիմը գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին մարզիչ Ադի Հյուտերը։ Նրա օրոք «Այնտրախտը» տպավորիչ ֆուտբոլ էր ցուցադրում։

Նախամրցաշրջանային փուլի ընկերական խաղերում այս թիմերն արդեն հանդիպել են և «Բորուսիան» հաղթել է 2։0 հաշվով։ Կարծում եմ՝ այս խաղը գոլառատ է լինելու, քանի որ հյուրերը դեռևս չեն լուծել պաշտպանությունում առկա խնդիրները։ Դաշտի տերերի հարձակման գծում էլ կան ֆուտբոլիստներ՝ ի դեմս Լարս Շտինդլի, Ալեսան Պլեայի և Մարկոս Թյուրամի, որոնք կարող ենք գոլեր խփել նույնիսկ չեմպիոնի դեմ խաղում։ Կարծում եմ, որ դաշտի տերերը նվազագույնը մեկ գոլ կխփեն, անգամ կարող են հաղթանակ տանել, բայց մեկնարկային տուրն է և չարժե ռիսկի դիմել։

Ընտրում եմ՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գոլերի տոտալը շատ 1-ից խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.63 գործակիցը։

 

Օրդինար: Վերադարձ
Բունդեսլիգա
22:30/13 օգս
«Բորուսիա Մ․» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ